Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի հիմնական նպատակը հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող սարքերի տրամադրման գործընթացն ավելի հասցեկան և նպատակային  դարձնելն է:

Հաշվի առնելով լսողական սարքերը և անվասայլակները  պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու  գործընթացի դրական փորձը՝ նախագծով առաջարկվում է պետական բյուջեի միջոցով տրամադրվող մյուս աջակցող սարքերի ձեռքբերման գործընթացը կազմակերպել պետական հավաստագրերի միջոցով:

Բացի այդ, պարզեցվել է  քաղաքացիների կողմից հավաստագրերի ձեռքբերման գործընթացը, հնարավորություն է ստեղծվել քաղաքացիներին տրվող հավաստագրերը կցել համապատասխան տեղեկատվական համակարգին, որի շնորհիվ քաղաքացին այլևս չի ստանա հավաստագրի թղթային տարբերակը, այլ միայն անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով կմոտենա որակավորված կազմակերպություն և հնարավորություն կստանա ընտրել իր կարիքներին համապատասխան սարքավորումը՝ իր համար նախընտրելի վայրից:

  • Քննարկվել է

    27.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8317

Տպել