Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը- Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006թ. սկզբին և անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշր­ջանա­ռության կտրուկ աճով, փաստաթղթերը և տիպերի և բովանդակային առումով  լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր այլևս չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխել մի շարք փաստաթղթերի պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները-

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն-

4.

Կարգավորման նպատակը  և բնույթը- ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և նոր ժամանակի պահանջներին կհամապատասխանացվի պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք- Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը- Իրավական ակտի կիրարկումը կապահովի արդի պայմաններում ստեղծվող նոր տիպի փաստաթղթերով, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթերով Հայաստանի Հանրապե­տության արխիվային հավաքածուի համալրումը:

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/ կամ լրացումների անհրաժեշտությունը- չկան

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը- համապատասխանում է

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

1.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը- նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am)

 

Տեղեկանք պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

1.

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    14.08.2018 - 30.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11268

Տպել