Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ---------------- 2018 թվականի N _______ -Ն
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՇՈՒՄՈՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱն 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներին համապատասխան՝ Կառավարությունը որոշում է.
- Սահմանել պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ՝
1) պետական կամ համայնքային արխիվների համալրման աղբյուր հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները սույն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված մշտական պահպանության փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնում են համապատասխան արխիվ, եթե այդ ցանկով այլ բան նախատեսված չէ, իսկ համալրման աղբյուր չհանդիսացող պետական և համայնքային հիմնարկներում ու կազմակերպություններում՝ դրանց պահպանման ժամկետների մասին որոշումն ընդունում է հիմնարկի կամ կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը.
2) սույն որոշման պահանջները այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության արդյունքում առաջացած փաստաթղթերի վրա տարածվում են կամավորության սկզբունքով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր մոտ մշտական պահպանության համար կարող է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ նրանց մոտ հետագա պահպանության անհրաժեշտությունը կորցրած պատմամշակութային ու փաստավավերագրական արժեք ներկայացնող փաստաթղթերն ստանալու խնդրանքով.
4) սույն որոշմամբ հաստատված արխիվային փաստաթղթերի պահպանության նվազագույն ժամկետներից ավելի պահպանության ժամկետների, այդ թվում՝ նաև մշտական պահպանության մասին որոշումն ընդունում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինի, պետական կամ համայնքային հիմնարկի ու կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը.
5) արխիվային փաստաթղթերի պահպանության ժամկետն սկսվում է դրա ստեղծմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից.
6) էլեկտրոնային փաստաթղթերի համար սահմանվում են սույն ցանկում սահմանված պահպանության նույն ժամկետները.
7) փաստաթղթերը համապատասխան արխիվ են հանձնվում բնօրինակ այն կրիչով, որով ստեղծվել է տվյալ փաստաթուղթը.
8) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, սույն որոշմամբ հաստատված ցանկի հիման վրա մշակում և, արխիվային գործի բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով, հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկերը, ընդ որում, դրանցում սահմանված ժամկետները չպետք է ցածր լինեն սույն որոշմամբ հաստատված ցանկի ժամկետներից։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոխոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետում և N 4 ձևում «2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «2018 թվականի ------ի -- -ի N --- -Ն որոշմամբ» բառերով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
-
Քննարկվել է
14.08.2018 - 30.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 11269
Տպել