Նախշուն Աֆանեսյան
09.08.2018
Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։
6 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1) շահառու` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.
2) սոցիալական աշխատանքի մասնագետի մասնագիտական գործունեության հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն.
3) սուպերվիզիա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված գործընթաց.
4) սուպերվիզոր՝ սուպերվիզիա իրականացնող մասնագետ
5) սոցիալական աշխատանքի չափորոշիչներ՝ «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մասնագիտական կրթության պետական կրթական, սոցիալական աշխատանքի մասնագետների պրակտիկային, սոցիալական աշխատանքի սուպերվիզիային առաջադրվող նվազագույն պահանջները, վարքագծի միասնական կանոնները և սոցիալական աշխատանքի էթիկայի սկզբունքները, դրանց խախտման դեպքում կիրառվող ընթացակարգերը նկարագրող դրույթների ամբողջություն.
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 4. Սոցիալական աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. Սոցիալական աշխատանքը, դրա իրականացումը և նպատակները
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սոցիալական աշխատանքի մասնագետի՝ որպես աշխատող հանդես գալու դեպքում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող (որպես գործատուի մոտ վարձու աշխատանքային գործունեություն).
2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (բայց ոչ շահառուների) հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա (որպես քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում:
1) շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը.
2) շահառուների իրավունքների պաշտպանությանը և իրացմանը.
3) համայնքներում ռիսկային գործոնների՝ սոցիալական խնդիրների առաջացման վտանգի, բացահայտմանը, դրանց նվազեցմանը, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը և խթանմանը.
4) բարձրորակ և մատչելի սոցիալական ծառայությունների զարգացմանը.
5) շահառուի սոցիալական մեկուսացման կանխարգելմանը և սոցիալական ներառմանը.
6) հասարակությունում սոցիալական արդարության խթանմանը՝ հիմնվելով մարդասիրության (հումանիզմի) և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած այլ սկզբունքների և նորմերի վրա:
Հոդված 6. Սոցիալական աշխատանքի սկզբունքները
1) առաջնահերթությունը՝ շահառուի իրավունքների առաջնահերթության ճանաչումը բոլոր դեպքերում, բացառությամբ՝ երբ դա հակասում է այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին.
2) հանդուրժողականությունը՝ շահառուների նկատմամբ համբերատար վերաբերմունքը, նրանց աշխարհայացքի, սովորությունների, կենցաղավարման և վարքագծի նկատմամբ հանդուրժողականության դրսևորումը.
3) սոցիալական ռեսուրսների համախմբումը՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում մարդկային, նյութական, վարչական հասանելի ռեսուրսների որոնումը, դրանց ներգրավումը և արդյունավետ օգտագործումը՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանման, կանխման ու հակազդման նպատակով.
4) իրավաչափությունը՝ լիազորությունների և գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին (այսուհետ՝ կանոնագիրք) համապատասխան.
5) տնտեսվարությունը՝ գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացումը սոցիալական աշխատանքի մասնագետի տիրապետման ներքո գտնվող միջոցների առավել բարեխիղճ և արդյունավետ օգտագործմամբ.
6) պատասխանատվությունը՝ իր կողմից իրականացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների և պարտականությունների համար սոցիալական աշխատանքի մասնագետի պատասխանատու լինելը:
Հոդված 7. Սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները
1) տվյալների հավաքագրում և վերլուծություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր միջոցներով շահառուներին վերաբերող տեղեկատվության հավաքագրման և վերլուծման համակարգային գործընթաց, որն իրականացվում է շահառուների իրավիճակի ուսումնասիրության, գնահատման և հետագա բարելավման նպատակով.
2) պլանավորում՝ ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համապատասխան միջոցառումների, աշխատանքների և գործողությունների ծրագրերի մշակում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը կամ հաղթահարմանը.
3) կազմակերպական (մոբիլիզացնող) միջոցառումներ՝ շահառուների՝ կյանքի դժվարին իրավիճակին, կարիքների բավարարմանը արձագանքելու և կյանքի որակի բարելավման կազմակերպված գործընթաց, որում սոցիալական աշխատանքի մասնագետները հանդես են գալիս նախաձեռնողների և (կամ) կազմակերպիչների և (կամ) սուպերվիզորների դերում.
4) փորձագիտական կարծիքի տրամադրում՝ սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից սոցիալական քաղաքականության բարեփոխումների, ընթացիկ սոցիալական ծրագրերի, շահառուի սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկությունների և եզրակացությունների տրամադրում.
5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բնույթի՝ մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների կազմակերպում և (կամ) տրամադրում.
6) շահապաշտպանություն (ադվոկացիա)՝ շահառուների իրավունքների պաշտպանությանն ուղղված այնպիսի գործունեություն, որի նպատակն է ապահովել շահառուների իրավունքների արդյունավետ իրականացումը դրանով մատչելի դարձնել նրանց համար նախատեսված սոցիալական ծառայությունները.
7) սոցիալական մենթորություն՝ գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի մասնագետը, օգտագործելով իր մասնագիտական փորձառությունը, աջակցում է շահառուների ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը.
8) սոցիալական ուղեկցում՝ շահառուի գործողությունների նկատմամբ վերահսկողություն, երբ նա իրականացնում է իր սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված պլանը.
9) սոցիալական կառավարում՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և այլ սուբյեկտների հետ համագործակցության շրջանակներում սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից թիմային աշխատանքի և կազմակերպական կառավարման մեթոդների և հմտությունների օգտագործում.
10) ճգնաժամային միջամտություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից մասնագիտական մեթոդների և հմտությունների` այդ թվում առաջին օգնության, կիրառմամբ իրականացվող միջամտություն արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող՝ շահառուների կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում.
11) մշտադիտարկում և գնահատում՝ շահառուի սոցիալական դեպքի վարման ընթացքում իրականացվող գործողությունների և նրանց արդյունքների վերաբերյալ տարբեր մեթոդներով տեղեկատվության շարունակական ստացման ու վերլուծման գործընթաց՝ հնարավոր բացասական հետևանքները կանխելու, զարգացումներն արդյունավետ օգտագործելու, շահառուի և սոցիալական աշխատանքի մասնագետի միջև հետադարձ կապն ապահովելու և աջակցող ցանցն ընդլայնելու նպատակով.
12) կոնֆլիկտների կառավարում՝ կոնֆլիկտների հավանական առաջացումն առավելագույն արդյունավետությամբ կանխարգելելուն և կոնֆլիկտների առաջացման վաղ փուլերում դրանց լուծմանն ուղղված պլանավորման գործընթաց.
13) սոցիալական գնահատում՝ ակտիվ ճանաչողական գործընթաց, որի ժամանակ սոցիալական աշխատանքի մասնագետը շահառուի մասնակցությամբ բացահայտում է վերջինիս կարիքները, դժվարությունների բնույթը, դրանց պատճառները և այն արդյունավետ միջոցները, որոնք կարող են օգնել հաղթահարելու խնդրահարույց իրավիճակը.
14) սուպերվիզիա՝ գործընթաց, որի արդյունքում համապատասխան հավաստագիր ունեցող սոցիալական աշխատողն օգտագործելով իր մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու կազմակերպական հմտությունները նպաստում է պրակտիկ սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական կատարելագործմանը, անհատական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև մասնագիտական այրման համախտանիշի կանխմանը (հաղթահարմանը)՝ այդ կերպ նպաստելով շահառուներին տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացմանը.
15) ուղղորդում և փաստաթղթավորում՝ տեխնիկական կառավարման գործընթաց և վարչական միջոցառումների ամբողջություն՝ սոցիալական աշխատանքի ոլորտը կարգավորող օրենսդրությանը և սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչներին համապատասխան.
16) ընտանեկան միջամտություն՝ միջանձնային խնդիրներ ունեցող ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի մասնագետի հաղորդակցման գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի մասնագետը ընտանիքի կոնֆլիկտի կողմերի հետ համատեղ փորձում է ընդհանուր դիրքորոշման հասնել ընտանեկան հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ երեխաների հետ հարաբերությունները, ամուսնալուծությունը, ֆինանսական խնդիրները և այլն.
17) հանրային (հասարակության) իրազեկում՝ շահառուների, ինչպես նաև համայնքի սոցիալական կարիքների վերհանում, դրանց բավարարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվության նախապատրաստում և դրա տրամադրում համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչությանը.
18) համագործակցություն՝ շահառուի դեպքին առնչվող այլ կառույցների, անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հետ (վերջիններիս պարագայում՝ նաև լուսաբանվող նյութերում էթիկական հարցերում զգուշություն ցուցաբերելու, նորմերի պահպանության իմաստով) համատեղ գործընթաց, որն ուղղված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակների իրականացմանը.
19) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցառումների իրականացում։
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Հոդված 8. Սոցիալական աշխատանքի մասնագետները
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ.
3) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից իր պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը:
Քննարկվել է
30.07.2018 - 15.08.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 22456
Տպել09.08.2018
Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։
09.08.2018
Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։
09.08.2018
Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։