Նախշուն Աֆանեսյան
09.08.2018
Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։
6 - Կողմ
0 - Դեմ
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ:
Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:
Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը:
Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատանքի մասնագետների կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպության կազմավորման հետ կապված հարաբերությունները:
Քննարկվել է
30.07.2018 - 15.08.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 22454
Տպել09.08.2018
Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։
09.08.2018
Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։
09.08.2018
Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։