ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն, N 1180-Ն ԵՎ N 1161-Ն 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ
27-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
|
Իրավական ակտի հիմնավորումը |
|
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն, N 1180-Ն և 1161-Ն որոշումներում (այսուհետ՝ որոշումներ) փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-49-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 16-ի N 217-Ա որոշման N 2 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ |
|
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
|
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում 2026 թվականի փետրվարի 13-ին կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում վերանայվել են ծառայությունների անհատական ծրագրերի մշակմանն առնչվող դրույթները, ինչպես նաև կատարվել են տեխնիկական բնույթի այլ փոփոխություններ։ Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել է վերանայել ենթաօրենսդրական իրավական ակտերի կարգավորումները, մասնավորապես՝ 1․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով սահմանված են կրկնակի գնահատման դեպքերը։ Նույն կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է, որ կրկնակի գնահատումը իրականացվում է գնահատված անձի առողջական վիճակի վատթարացման կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման հիմքով, իսկ 3-րդ ենթակետով՝ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու դեպքում։ Միաժամանակ, նշված կարգավորումների կիրառման ընթացքում առաջացել են տարընթերցման հնարավորություններ, քանի որ 3-րդ ենթակետը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող ճանաչված անձանց, իսկ 2-րդ ենթակետը՝ անձի ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց։ Տարընթերցումներից խուսափելու և իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով առաջարկվում է լրացնել համապատասխան դրույթը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչված անձանց։ 2․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ գործող կարգավորումները նախատեսում են ֆունկցիոնալության գնահատման ամբողջական գործընթաց՝ անգամ այն դեպքերում, երբ անձն ունի միայն անհատական ծրագրի լրացման կամ փոփոխման անհրաժեշտություն։ 3․ ՀՀ վարչապետի 2026 թվականի 217-Ա որոշման N1 հավելվածի 1-ին կետում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառվաարության որոշման նախագծի մշակումն և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով 1004-Ն որոշման մեջ փոփոխություններ չի նախատեսվում։ |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Նախագծի նպատակը գործող իրավական ակտերը համապատասխանեցնելն է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում կատարված փոփոխություններին՝ ապահովելով իրավական հստակություն և միասնական կիրառելիություն։ Նախագծով նախատեսվում է՝ 1․ հստակեցնել կրկնակի գնահատման հիմքերը՝ տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու և իրավական որոշակիությունն ապահովելու միջոցով․ 2․ սահմանել, որ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն ծառայությունների անհատական ծրագրում։ 3․ ապահովել ենթաօրենսդրական ակտերում կիրառվող «երաշխավորված» եզրույթի փոխարինումը «ցուցված» եզրույթով՝ դրանք համապատասխանեցնելով օրենքում կատարված փոփոխություններին։ |
|
4․ |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Նախագծի ընդունման արդյունքում՝ 1․ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու գործընթացի պարզեցում․ 2․ օրենքի և ենթաօրենսդրական իրավական ակտերի միջև համապատասխանության ապահովում․ 3․ կապահովվի կարգավորման միատեսակ կիրառություն, կվերացվեն տարընթերցումները և կբարձրանա կրկնակի գնահատման գործընթացի թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։ |
|
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։ |
|
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի |
-
Տևողություն
18.05.2026 03.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 30
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: