Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«______»____________ 2026 ԹՎԱԿԱՆԻ N______Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ,
34-րդ հոդվածներով, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին»
N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1)  որոշում 1-ի հավելվածի 2-րդ կետում «որոշելու և» բառերը փոխարինել «որոշելու և (կամ) բառերով

2)                որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«3) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու  դեպքում, այդ թվում՝ ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար։»

3)    որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը հանել

4)    որոշում 1-ի հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ամբողջությամբ կամ մասամբ» բառերը

 

5)                որոշում 1-ի հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ  նոր՝ 15.1-ին, 152-րդ,  153-րդ, 154-րդ և 155-րդ կետերով՝

«15.1 Սույն կարգի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված՝ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու կամ դրանում ներառված միջոցառումների վերանայման  դեպքերում ծառայությունների անհատական ծրագրում  փոփոխություն (լրացում) կատարվում է՝ հիմք ընդունելով գործող ֆունկցիոնալության գնահատման արդյունքները և ներկայացված փաստաթղթերը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը չի վերանայվում)։

152. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ դիմումը սույն որոշման 30-րդ կետով սահմանված կարգով մուտքագրելիս անձը կցում է նաև փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը։ Դիմումը մուտքագրվելուց հետո դիմումին ընթացք է տրվում սույն որոշման 33-րդ, 35-րդ և 37-րդ կետերով սահմանված կարգով։

153. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում ձևավորվում է ծառայությունների անհատական նոր ծրագիր, որում ներառվում են նաև նախկին ծրագրում սահմանված բոլոր ծառայությունները։ Այս դեպքում, գործում է ծառայությունների անհատական նոր ծրագիրը, իսկ նախորդը համարվում է անվավեր։

15.4  Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) չի կատարվում՝  եթե

1) բացակայում է դիմումում նշված ծառայությունը ցուցելու իրավական հիմքը

2) եթե գնահատող հանձնաժողովը գնահատման արդյունքում չի ցուցում տվյալ ծառայությունը՝ ելնելով անձի օբյեկտիվ իրավիճակից

3) անձի ֆունկիոնալության գնահատաման որոշման ժամկետը լրանում է դիմելուն հաջորդող ամսին։

15.5. Դիմողը գնահատող հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։»։

2 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1)     որոշում 2-ի հավելվածի աղյուսակ 2-ը լրացնել նոր՝ հետևյալ ձևով.

« xxx.0

 խնդիր չունի, սահմանափակում չկա (առկա չէ, բացակայում է, նկատելի չէ).

 0-4%

 xxx.1

 թեթև աստիճանի խնդիր (աննշան, թույլ խանգարում և (կամ) սահմանափակում).

 5-24%

 xxx.2

 միջին աստիճանի խնդիր (չափավոր, նշանակալի խանգարում և (կամ) սահմանափակում).

 25-49%

 xxx.3

 ծանր աստիճանի խնդիր (արտահայտված խանգարում և (կամ) սահմանափակում).

 50-95%

 xxx.4

 խորն աստիճանի խնդիր ( խիստ արտահայտված, լիակատար խանգարում և (կամ) սահմանափակում):

 96-100%».

2)            Որոշում 2-ի հավելվածի 16-րդ և 18-րդ և կետերում «երաշխավորվում» բառը փոխարինել «ցուցվում» բառով, իսկ 17-րդ և 19-րդ կետերում «և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում» բառերը փոխարինել «ըստ կարիքի ցուցվում» բառերով։

3 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման 6-րդ կետում  «երաշխավորությունները» բառը փոխարինել «ցուցումները» բառով, իսկ 18-րդ կետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Տևողություն

    18.05.2026 03.06.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 30

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: