ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 14:31:06 | Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվում է օպտիմալացնել և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (այսուհետ՝ ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ թվայնացման ենթակա ծառայությունների ցանկը ներկայացնել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հաստատմանը։ Միաժամանակ, նախագծով հստակեցված չէ, թե ցանկերի կազմման գործընթացում ՀՏՀԳ-ն կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացնելու, ինչ բնույթի մեթոդաբանական, տեխնիկական կամ կազմակերպչական աջակցություն է տրամադրելու պետական կառավարման համակարգի մարմիններին, ինչպես նաև՝ ինչ ձևաչափով և ժամկետներում։ Մինչդեռ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է թվայնացման գործընթացի մեթոդաբանությանը, նման հարցերը պետք է կարգավորվեին հենց մեթոդաբանությամբ՝ որպես միասնական և կանխատեսելի գործընթաց ապահովող ուղեցույց։ Հակառակ դեպքում, ՀՏՀԳ-ն փաստացի ինքնուրույն է որոշելու համագործակցության և աջակցության ձևաչափը, ինչը կարող է հանգեցնել տարբեր մարմինների նկատմամբ տարբեր մոտեցումների կիրառման։ Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետին։ |
||||
| 2 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 14:31:06 | Նախագծի հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանվում է, որ այն ծառայությունների դեպքում, որոնք իրենց բնույթով ենթակա չեն լիարժեք թվայնացման, անհրաժեշտ է դիտարկել դրանց ներքին գործընթացների բարելավումը և տվյալների ինքնաշխատ ստացման հնարավորությունը՝ ապահովելով ֆիզիկական ծառայությունից օգտվող անձանց դրական փորձառությունը։ Միաժամանակ սահմանվում է, որ պետական մարմինները պետք է բացահայտեն և խմբավորեն թվային եղանակով չմատուցվող ծառայությունները և ապահովեն դրանց ներքին գործընթացների բարելավումը թվային գործիքների միջոցով։ Սակայն նախագծով որևէ պարտականություն կամ ուղեցույց չի սահմանվում՝
Բացի այդ, պարզ չէ, թե ինչ չափանիշներով պետք է պետական կառավարման համակարգի մարմինները տարբերակեն թվայնացման ենթակա և ոչ ենթակա ծառայությունները։ Այս առումով ևս առաջանում է ՀՏՀԳ-ի մեթոդաբանական ներգրավվածության, համակարգման և աջակցման ձևաչափի հստակ սահմանման անհրաժեշտություն։ |
||||
| 3 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 14:31:06 | Նախագծի հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ պետական մարմինները, համագործակցելով միմյանց հետ, պետք է բացահայտեն և խմբավորեն նույնաբովանդակ ծառայությունները, ինչպես նաև ապահովեն դրանց միավորումը՝ սահմանելով պետական մարմինների հստակ դերաբաշխում։ Գործնականում տվյալ մոտեցումը ենթադրում է, որ յուրաքանչյուր պետական մարմին պետք է կապ հաստատի մյուս բոլոր պետական մարմինների հետ՝ համեմատելու իր կողմից առանձնացված ծառայությունները այլ մարմինների ծառայությունների ցանկերի հետ՝ նույնաբովանդակ ծառայությունները բացահայտելու նպատակով։ Այնուհետև պետք է իրականացվեն միջգերատեսչական քննարկումներ՝ որոշելու համար, թե որ մարմնի շրջանակներում պետք է իրականացվի ծառայությունների միավորումը և ինչ ձևաչափով։ Նման կարգավորումը գործնականում դժվար իրագործելի և ոչ արդյունավետ է՝ հաշվի առնելով գործընթացի ծավալը և ներգրավված մարմինների քանակը։ Առավել նպատակահարմար կլիներ նույնաբովանդակ ծառայությունների բացահայտման և համակարգման գործառույթը վերագրել մեկ համակարգող մարմնի, օրինակ՝ ՀՏՀԳ-ին, որը կապահովեր գործընթացի կենտրոնացված և միասնական իրականացումը։ Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի հավելվածի 9-րդ կետին։ |
||||
| 4 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 14:31:06 | Նախագծի հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով սահմանվում են ծառայությունների պրոակտիվ մատուցման սկզբունքները։ Սակայն նշված դրույթներում նկարագրվում է բացառապես գործընթացային մոտեցումը՝ առանց սահմանելու, որ պրոակտիվ ծառայությունների մատուցումն ապահովող գործիքակազմը պետք է ներառված և իրացված լինի թվայնացված համակարգերի ճարտարապետության և տեխնիկական կառուցվածքի շրջանակում։ Հաշվի առնելով, որ նախագիծն ուղղված է հանրային ծառայությունների թվայնացման մեթոդաբանության սահմանմանը, նպատակահարմար է նշված կետերը խմբագրել այնպես, որպեսզի դրանք ներառեն նաև պրոակտիվ մոտեցեցման ճարտարապետությամբ թվային համակարգերի նախագծման պահանջներ: |
||||
| 5 | Սուրեն Սեմերջյան 15.05.2026 14:31:06 | Նախագծից հստակ չէ, թե արդյոք արդեն իսկ թվայնացված հարթակների միջոցով մատուցվող ծառայությունները նույնպես պետք է ներառվեն համապատասխան ցանկերում։ Նման անհրաժեշտություն կարող է առաջանալ, օրինակ, նույնաբովանդակ կամ կրկնվող ծառայությունների բացահայտման և համադրման գործընթացում։ Միաժամանակ, հնարավոր է, որ պետական մարմինները նման ծառայությունները չներառեն ցանկերում՝ ելնելով այն հանգամանքից, որ համապատասխան ուղղություններով թվայնացման գործընթացն արդեն ավարտված է։ Հետևաբար, նպատակահարմար է մեթոդաբանությամբ հստակեցնել՝ արդյոք արդեն թվայնացված ծառայությունները ենթակա են ներառման համապատասխան ցանկերում, և եթե այո՝ ինչ նպատակով ու ինչ ծավալով։ |