Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման գլուխ սոխի ներմուծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի․․․ № -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԼՈՒԽ ՍՈԽԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մարտի 13-ի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ բանջարեղենի որոշակի տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին № 38 որոշման 1-ին կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային արտոնություն, ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0703 10 190 0 ծածկագրին դասվող գլուխ սոխի նկատմամբ ոչ ավելի, քան 5,0 հազար տոննա ծավալով։

2 Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ սույն որոշման կիրարկման իմաստով:

4. Սահմանել, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի ապրիլի 18-ից  մինչև հունիսի 30-ը ներառյալ ծագած հարաբերությունների վրա։

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

  • Տևողություն

    11.05.2026 27.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 451

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: