Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ ԻՐ Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.    Անհրաժեշտությունը

          ՀՀ կառավարության 10.04.2025 թվականի N 397-Ա որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն  ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի Ուսանողական 5 հասցեում գործող ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ չավարտելու և   ուսումնական գործընթացի լիարժեք կազմակերպման ապահովմամբ:

2.    Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և կարգավորման նպատակը

 

ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 10-ի N 397-Ա որոշման 6-րդ կետի 1- 4-րդ ենթակետերի կատարման ապահովումն անիրատեսելի է, քանի որ դեռևս չի ավարտվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող վերակառուցման աշխատանքները, ինչը խոչընդոտելու է  երկու վերակամակերպված ուսումնական հաստատությունների համատեղ գործունեությանը:

Քաղաքաշինության կոմիտեի կանխատեսումների  համաձայն ուսումնական մասնաշենքի վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, սակայն շենքի սահմանված կարգով շահագործման հանձնումը կպահանջվի որոշակի ժամանակահատված:

Որոշման 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարման ժամկետի մինչև 2026 թվականի հոկտեմբերի հետաձգումը հնարավորություն կստեղծի պահպանել 2 մասնագիտական ուսումնական հաստատությունների անխափան գործունեությունը՝ հատկապես ուսումնական տարվա ավարտի հետ կապված, որով կապահովվեն ուսանողների ու մանկավարժների շահերը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել և շահագրգիռ գերատեսչական մարմինների քննարկմանն է ներկայացրել  «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի ապրիլի 10-ի N 397-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը:

3.    Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  Հայաստանի Հանրապետության կրթության. գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով, որի արդյունքում արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

    5.        «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:

6. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:

  • Տևողություն

    23.04.2026 08.05.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 320

Տպել

Առաջարկներ`

Արեգնազ Մանուկյան

24.04.2026

Առաջարկում եմ այս օրենքի բարելավման 2 ուղղություն

1. Վերակազմակերպման չափանիշների հստակեցում

Ներկայումս վերակազմակերպման գործընթացում կիրառվող «միավորում» հասկացությունը չունի հստակ սահմանված չափորոշիչներ, ինչը կարող է հանգեցնել ոչ լիարժեք հիմնավորված որոշումների ընդունման։

Առաջարկվում է՝

սահմանել վերակազմակերպման (միավորման) հստակ չափանիշներ, մասնավորապես՝

ուսանողների թվաքանակը,

ընդունելության դինամիկան,

շրջանավարտների զբաղվածության մակարդակը,

նյութատեխնիկական բազայի վիճակը։

Միաժամանակ առաջարկվում է ներդնել գնահատման միասնական գործիք (evaluation framework), որը հնարավորություն կտա համադրելի կերպով գնահատել տարբեր ուսումնական հաստատությունների արդյունավետությունը։

Ակնկալվող արդյունք՝

կկանխվի ձևական միավորումը և կապահովվի տվյալահեն, հիմնավորված որոշումների ընդունումը։

Արեգնազ Մանուկյան

24.04.2026

2. Կրթական ծրագրերի օպտիմալացում

Վերակազմակերպման գործընթացում հաճախ միավորվում են միայն ուսումնական հաստատությունները՝ առանց կրթական ծրագրերի բովանդակային վերանայման, ինչի արդյունքում պահպանվում են կրկնվող կամ աշխատաշուկայի պահանջներին չհամապատասխանող որակավորումները։

Առաջարկվում է՝

վերանայել և օպտիմալացնել կրկնվող կամ ցածր պահանջարկ ունեցող որակավորումները,

ներդնել մոդուլային կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան համադրել տարբեր մասնագիտությունների բաղադրիչներ,

ապահովել կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին՝ կիրառելով ոլորտային հմտությունների քարտեզագրման (sector skills mapping) գործիքներ։

Ակնկալվող արդյունք՝

մասնագիտական կրթությունը կդառնա առավել արդիական, ճկուն և կիրառելի՝ ապահովելով շրջանավարտների մրցունակությունը աշխատաշուկայում

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: