«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՀ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(այսուհետև՝ Կարգի նախագիծ)
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ էր.
1) Օրենքի ընդունումով պայմանավորված կատարվել տերմինաբանական փոփոխություններ։ Օրինակ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» և «միջին մասնագիտական» կրթություն կամ ուսումնական հաստատություն բառերը փոխարինվել են «մասնագիտական» բառով, «մասնագիտություն»-ը՝ «որակավորում (ուղղվածություն)» բառերով, «Հաստատություն»-ը՝ «ՄՈՒՀ», «անվճար ուսումնառություն»-ը՝ «պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա տեղեր» և այլն։
2) Մասնագիտական կրթության ոլորտում սահմանել ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպա-իրավական ձևից, ինչը հնարավորություն կտար դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ ընտրություն կատարելու այլընտրանքներ, ինչպես նաև վարել ամբողջական վիճակագրություն՝ պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երում ընդգրկված ուսանողության վերաբերյալ.
3) Հեռակա ուսուցման ձևը աստիճանաբար փոխարինել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառությամբ ձևերի.
4) Կատարելագործել և ապահովել կրթության տարբեր մակարդակների ու այլ անհրաժեշտ տեղեկատվական բազաների միջև փոխկապակված համակարգ՝ ընդունելության համար անհրաժեշտ տվյալները ինքնաշխատ եղանակով ներբեռնելու և դիմորդների համար թվային հայտագրման մատչելի համակարգ շահագործելու համար.
5) Սահմանել դիմորդների մասնագիտական կողմնորոշման և առաջարկվող կրթական ծառայությունների, որակավորումների ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների, ռեժիմների, ժամկետների, մեթոդաբանության, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանների մասին հրապարակելու և իրազեկելու դրույթները, ոլորտային մասնագիտություններով քննությունների պայմանների մասին առնվազն մեկ տարի առաջ հրապարակելու պայմանները և այլն։
Ուստի սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից և փոփոխությունների ծավալով պայմանավորված ընտրվել է ոչ թե խմբագրելու, լրացնելու տարբերակը, այլ նոր կարգ հաստատելու։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
1) Ներկայիս գործող կարգը նախատեսված է պետական ՄՈՒՀ-երի համար, ինչը սահմանափակ էր դարձնում դիմորդների ՄՈՒՀ ընտրելու հնարավորությունները և ՄԿՈՒ համակարգի դիտարկելիությունը։ Առաջարկվող նախագծով հիմք է ընդունվել արհեստագործական կրթական ծրագրով՝ «արհեստավոր» կամ «կրտսեր մասնագետ» որակավորման կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «մասնագետ» որակավորման համար ցանկացած ՄՈՒՀ ընդունելության գործընթացներն ու հարաբերությունները։ Հետևաբար, Կարգը հիմնականում կիրառելի է Օրենքով ներդրված պետական, հանրային և մասնավոր ՄՈՒՀ-եր ընդունելության գործընթացներում, բացառությամբ՝ պետական բյուջեի միջոցներից փոխհատուցվող տեղեր հատկացնելու պայմանից։ Հանրային ՄՈՒՀ-ի ընդունելության առանձնահատկությունները, այդ թվում՝ պետական բյուջեի միջոցներից փոխհատուցվող տեղերի հատկացման հարցը, կարող են սահմանվել հիմնադիր կողմերի միջև համագործակցության պայմանագրով, իսկ մասնավոր ՄՈՒՀ-ի դեպքում՝ իր կանոնադրությամբ։
2) Գործող Կարգով ՄՈՒՀ-ը ընդունելություն կարող է հայտարարել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի հիման վրա և ընդունելություն անցկացնել մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և տվյալ որակավորման լիցենզիայի առկայության դեպքում։ Համապատասխանեցնելով Օրենքին, Կարգի նախագծով սահմանվել է ընդունելություն հայտարարելու հետևյալ դեպքերը ևս.
ա) երբ տվյալ որակավորման (ուղղվածության) ծրագիրն իրականացվում է առաջին անգամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված կրթական ծրագրերի փորձարկման կարգով.
բ) դեռևս սահմանված և ներդրված չէ տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը և տվյալ որակավորման ծրագիրը կազմակերպվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական չափորոշչով։ Այդ դեպքում ընդունելություն կարող է հայտարարվել տվյալ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում։
3) Գործող կարգով ընդունելության կարգի գործողությունը տարածելու բացառիկություն է սահմանված Ոստիկանության ոլորտի ՄՈՒՀ-ի նկատմամբ։ Օրենքին համապատասխանեցնելով՝ Կարգի նախագծով սահմանվել է, որ ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող ՄՈՒՀ-երի ընդունելությունն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։
4) Գործող կարգով Օտարերկրացիները, ՄՈՒՀ կարող էին ընդունվել միայն վճարովի հիմունքներով, ինչը հակասություն է առաջացնում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի դրույթի հետ, մասնավորապես՝ «Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:» Համապատասխանեցնելով սահմանվել է, որ օտարերկրացիները ՄՈՒՀ կարող են ընդունվել մրցութային հիմունքներով` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով։
5) Թե գործող կարգով, թե Կարգի նախագծով ՄՈՒՀ ընդունելության իրականացվում է առանց մրցույթի, բացառությամբ Ոլորտային մասնագիտությունների, որոնց համար անցկացվում է քննություն։ Սակայն ոլորտային համարող մասնագիտությունների ցանկը սահմանափակված է արվեստ, սպորտ և բժշկություն ոլորտներով, իսկ քննական առարկաները սահմանված է Աղյուսակ 1-ով, սակայն դրանցից երկուսի մասով կարգով սահմանված է նաև անցկացման տևողությունները։ Համապատասխանեցնելով Օրենքին՝ Լիազոր մարմնին իրավասություն է վերապահված այլ որակավորումների համար ևս, ըստ անհրաժեշտության սահմանել քննություն։ Գործող Կարգից հանվել է Ոլորտային մասնագիտությունների քննությունների միայն 2 առարկայի անցկացման պայմանների և տևողությունները վերաբերող դրույթները՝ տեղափոխելով Աղյուսակ 1-ի։
Աղյուսակը 1-ը խմբագրվել է, որակավումների անվանումները և դասիչները համապատասխանեցվել են գործող մասնագիտական պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև Ոլորտային մասնագիտությունների համար նախատեսված քննութուններից յուրաքանչյուրի համար տրվել է պարզաբանում և սահմանվել պայմանները, տևողությունը։
6) Կարգի նախագծում սահմանվել է պետության համար առաջնահերթ և կարևոր ոլորտների, այսինքն գերակա ճանաչված որակավորումների (ուղղվածությունների) համար, ինչպես նաև փորձարարական կարգով ներդվող որակավորման ծրագերի ընդունելության տեղերի հարցը, համաձայն որի՝ այդ որակավորումներով ընդունելությունը կարող է կատարվել իազոր մարմնի հաստատած անվճար և վճարովի տեղերի քանակով։
7) Հաշվի առնելով նախընթաց շրջանում ՄՈՒՀ-երի կողմից ձևավորված խնդիրներն ու առաջարկները, վերանայվել և հստակ ժամկետ է սահմանվել լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ-երին պետական բյուջեի միջոցներից փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը բաշխելու և ընդունելություն հայտարարելու ժամկետներում։ Գործող կարգով ընդունելության ժամկետը «լողացող» է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ Օրենքի Լիազոր մարմնի ղեկավարը տվյալ տարված տեղերը հայտարարում է առնվազն մարտի 1-ին, ընդունելության գործընթացի ժամկետը սահմանվել է ոչ ուշ քան ընթացիկ տարվա հուլիսի 1-ը։ Այս ժամկետի ընտրությունը պայմանավորված է ՄՈՒՀ-երում պետական և միջանկյալ ամփոփիչ ստուգումների ավարտի, ինչպես նաև հանրակրթության միասնական և բուհական ընդունելության գործընթացների ավարտի հետ։ Մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ՄՈՒՀ-երը կկարողանան իրականացնել իրենց որակավորումների, ընդունելության պայմանների ու ծրագրերի կազմակերպման առանձնահատկությունների մասին իրազեկման, մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ։
8) Կարգի նախագծով ՄՈՒՀ ընդունելության ժամկետների փոփոխությունով պայմանավորված ՄՈՒՀ-ը ընդունելությունը կարող է իրականացվել.
ա) ոչ Ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը ներառյալ` ժամը 1800,
բ) Ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը ներառյալ` ժամը 1800, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը ընկած ժամանակահատվածում։
Հեռակա ուսուցմամբ ընդոնելությունը՝ համաձայն նախարարի հրամանի կարող է կազմակերպվել գործող կարգին համապատասխան, մինչև Լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ կրթության կազմակերպման կարգի ընդունումը և ՄՈՒՀ-երի կողմից դրանք ներդրնելու ժամկետը։
9) Փոփոխություն է կատարվել նաև ոլորտային մասնագիտություններով նույն որակավորման շրջանակում վերաբաշխում կատարելու դեպքերում։ Օրինակ, եթե Գործիքային կատարողական արվեստ /ըստ գործիքների տեսակների/ գործիքներից մեկի դիմորդների թիվը գերազանցել է, առաջարկել դիմորդին այլ համանման գործիք՝ հատկացված և սահմանային տեղերի շրջանակում։ Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել «մարող», բայց աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող գործիքների տեսակներով մասնագետների պատրաստումը։ Նման առաջարկը բխել է ժողովրդական և դասական երաժշտարվեստի ոլորտի գործատուների կողմից։
10) Լրացվել է հավասար պայմանների դեպքում մրցույթում առաջնայնություն ունեցող դիմորդների ընտրության պայմանները։ Մասնավորապես՝ առաջնահերթություն կարող են ունենալ այն դիմորդը, ով՝
ա) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք է բերել լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակել են հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո) (առկայության դեպքում),
բ) ունի կամավորական աշխատանքի նախաձեռնության և (կամ) մասնակցության։
Նման լրացումը կարող է նշանակալի դարձնել արտադպրոցական դասիարակության, կամավորական ծրագրերի մասնակցության և նախընտրած ոորակավորման ոլորտում դիմորդի ցուցաբերած ակտիվություն, կուտակած փորձառությունը, ինչպես նաև շարունակական կապ ապահովել կարողունակություններին միտված հանրակրթական ծրագրերի հետ։
11) Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության գործընթացների փորձը, շահառուների առաջարկով վերանայվել է դիմում հայտը մերժելու այն հիմքը, որով մինչև 15, իսկ մարզերում՝ 13 հայտ չհամալրվելու հիմքով, ընդունելության վերջնարդյունքից մեկ օր առաջ մերժել բոլոր դիմումները։ Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս նախադեպերը, կարող է մինչև 1-3 դիմորդ լինել այդ 1 օրվա, իսկ առավել հաճախ երկրորդ փուլի ընթացքում։ Դրանով պայմանավորված Կարգի նախագծով առաջարկվում է, եթե վերջնաժամեկտից մեկ օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա ՄՈՒՀ-ը կարող է հայտագրումը շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ խումբ չձևավորելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ:
12) Հստակեցվել և սահմանվել է Ընդունող հանձնաժողովի լիազորությունները դադարելու ժամկետները՝ դրանում ներառելով ՄՈՒՀ-երի ընդունելության արդյունքների վերաբերալ Լիազոր մարմին հաշվետվություն ներկայացնելու և իրենց առաջարկի հիման վրա, տարբեր հիմքերով վերաբաշխում կատարելու թույտվություն ստանալու, Ընդունելության մրցույթի արդյունքները ամփոփելու և ուսանողներին հրամանագրելու ժամկետների ավարտը։
3. Ակնկալվող արդյունքը
Սույն կարգի ընդունման արդյունքով կապահովվի Օրենքի 19-րդ հդովածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՄՈՒՀ ընդունելության կարգը սահմանելու լիազորությունը և Օրենքի 14-րդ հոդվածի դրույթները ապահովելու նախապայմանները։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,
անձինք և նրանց դիրքորոշումը
Սույն կարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մասնագիտական կրթության և ուսուցման վարչության կողմից՝ ՄՈՒՀ-երի տնօրեններից և ոլորտի փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի աջակցությամբ։ Նախագիծը մշակվել է հաշվի առնելով Օրենքի դրույթները, դիմորդների, նրանց օրինական ներկայացուցիչների և կրթության կազմակերպիչների դիտարկումները, բացահայտված հիմնախնդիրները։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապահովվի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի ՄՈՒՀ ընդունելության գործընթացի բարելավման կարգավորումները։ (տես ՀՀ Կառավարության 16.03.2023թ. թիվ 351-Լ որոշումը)։
-
Տևողություն
06.04.2026 22.04.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 202
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: