ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
ՙ__՚_____________2026 թ. N ____- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի դ.12-րդ ենթակետը և 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը և ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի-----ի N ----Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1․ Ուսուցման ծրագրերի իրականացման և ֆինասավորման կարգը
1. Հայաստանի Հանրապետություն մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խթանման նպատակով լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերի ֆինանսավորման նպատակն է նպաստել երեխաների առողջ ապրելակերպի ձևավորմանն ու խթանմանը, ինչպես նաև տվյալ մարզաձևում կարողություններ ունեցող երեխաների բացահայտմանը և նրանց հետագա մարզական կարիերայի ձևավորմանը.
1) ապահովելով դպրոցահասակ երեխաների ֆիզիկական և հոգեբանական համակողմանի զարգացումը,
2) ստեղծելով հավասար և մատչելի հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ տարիքային, սոցիալական, տարածքային կամ առողջական պայմաններից ու առանձնահատկություններից,
3) զարգացնելով մարզերում գործող մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև նպաստել մասնագիտական ներուժի արդյունավետ ներգրավմանը՝ պետություն–մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների կիրառմամբ։
2. Հայաստանի Հանրապետության մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների մարզաձևերի ուսուցման ֆինանսավորման համար մարզաձևերն ընտրվում են՝ ելնելով հետևյալ չափանիշներից․
1) տվյալ մարզաձևի զարգացման համար առկա է պետական և համայնքային թեր ծանրաբեռնվածությամբ մարզական ենթակառուցվածքներ,
2) տվյալ մարզաձևի՝ օլիմպիական հանդիսանալու հանգամանքը,
3) տվյալ մարզաձևով զբաղվող երեխաների թվի աճը և մարզաձևի մասսայականացման անհրաժեշտությունը։
3. Մարզաձևերի ուսուցումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված մարզական կազմակերպություններում՝ սյուն կարգի համաձայն:
4. Սույն կարգի երկրորդ կետում նշված պահանջներին համապատասխան ընտրված մարզաձևերով դպրոցահասակ երեխաների ուսուցման ֆինանսավորման համար անհրաժեշտ է, որ.
1) մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող ենթակառուցվածքները համապատասխանեն տվյալ մարզաձևի համար սույն կարգով սահմանված պայմաններին,
2) առկա լինեն սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք կիրականացնեն ուսուցման գործընթացը,
3) մարզաձևի ուսուցման ծրագիրը համապատասխանի սույն կարգով սահմանված պահանջներին։
5. Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում տվյալ մարզաձևերով մարզական գործունեություն իրականացնողները (այսուհետ՝ կազմակերպությունները) ընտրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։
6. Այն կազմակերպությունը, որն առնվազն մեկ անգամ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրվել է և իրականացրել է տվյալ մարզաձևերով դպրոցահասակ երեխաների ուսումնական գործընթացը՝ սույն կարգի համապատասխան, կարող է շարունակել ծրագրի իրականացումը՝ նոր պայմանագրի կնքման միջոցով, առանց ընտրության նոր գործընթաց անցնելու՝ հաշվի առնելով տվյալ մարզաձևերով ուսումնառող դպրոցահասակ երեխաների ուսումնամարզական գործընթացի շարունակականության պահանջները:
7. Սույն կարգի համաձայն ընտրված մարզաձևերի ուսումնամարզական գործընթացն իրականացվում է համապատասխան մարզաձևի ուսումնական ծրագրով:
8. Մարզաձևի ուսումնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ յուրաքանչյուրը 3-ական ենթախմբերով.
9. 1-ին տարիքային խմբում պարապողների առավելագույն քանակը սահմանվում է 12 դպրոցահասակ երեխա, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 10 դպրոցահասակ երեխա:
10. Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ուսումնամարզական գործընթացը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
11. Հաշվի առնելով երեխաների առողջական վիճակը, ֆիզիկական զարգացման մակարդակը և կարողությունների չափը՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար համապատասխան ուսումնական ծրագրով սահմանվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության և մարզաձևերի ընտրության առանձնահատկությունները:
12. Անհրաժեշտ է, որ ուսումնամարզական գործընթացն իրականացվի համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կողմից, ովքեր ունեն տվյալ մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն կամ ունեն տվյալ մարզաձևի առնվազն 3 տարվա մարզչական ստաժ, ինչպես նաև տվյալ մարզաձևի ֆեդերացիայի ու «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հետ համատեղ վերապատրաստման դասընթացների ավարտը հավաստող վկայական։
13. Սույն կարգի համաձայն ընտրված մարզաձևերով մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում ֆինանսավորվող ուսումնամարզական գործընթացի շահառուներ են տվյալ մարզական ենթակառուցվածքի տեղակայման համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները՝ ըստ իրենց տարիքային խմբերի:
14. Շահառուների ընտրությունը իրականացվում է բաց հայտարարության հիման վրա, իսկ գրանցումները՝ emis.ktak.am հարթակի միջոցով: Ծրագրին կարող են մասնակցել տվյալ մարզական ենթակառուցվածքի տեղակայման համայնքի պետական հանրակրթական հաստատություններում սովորող երեխաները՝ ըստ իրենց տարիքային խմբերի:
15. Հայտավորված, սակայն ծրագրում չներառված շահառուների համար ձևավորվում է «սպասման» խումբ:
16. Խմբերում ընդգրկված երեխաների կողմից 1 տարվա ընթացքում պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ 2 ամսվա ընթացքում առնվազն 4 պարապմունքների չմասնակցելու դեպքում վերջիններս կզրկվեն ծրագրից օգտվելու հնարավորությունից։ Նրանց փոխարեն խումբը կհամալրվի «սպասման» խմբում ընդգրկված շահառուներով:
17. Պատանեկան կարգի նորմատիվային պահանջները լրացրած երեխաների մարզումները կշարունակվի այլ ծրագրով՝ նպաստելով վերջիններիս կարողությունների և ցուցանիշների բարելավմանը:
18. Ուսումնամարզական գործընթացն իրականացվում է 12 ամիս տևողությամբ՝ սկսած 2026 թվականից: Ուսումնամարզական գործընթացում ներգրավված երեխան կարող է 12 ամսվա ընթացքում 1 ամիս արձակուրդ ունենալ՝ իր ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
19. Առաջին փուլի համար ընտրված մարզաձևերն են լողը, հրաձգությունը և դահուկային սպորտը։
20. Յուրաքանչյուր մարզաձևի համար մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման չափը սահմանվում է տվյալ մարզաձևով զբաղվելու շուկայական գների ուսումնասիրության հիման վրա՝ ապահովելով, որ այն չի լինի պակաս շուկայական միջին արժեքից, յուրաքանչյուր երեխայի համար ֆինանսավորման չափը սահմանելով ոչ պակաս, քան շուկայական միջին գինն է՝ 1 սովորողի համար 12000 ՀՀ դրամ։
21. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
22. Ծրագրերի իրականացման մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը։
23. Մոնիտորինգն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ծրագրի կատարումն ապահովելու նպատակով գործում է էլեկտրոնային հարթակ, որի վարումը իրականացվում է նախարարության կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:
24. Երեխաների հաճախումները, պարապմունքների թեմատիկ պլանը վարվում են ծրագիրը իրականացնող կազմակերպությունների կողմից՝ նշված հարթակի միջոցով, որին նախարարությունն ունի ամբողջական հասանելիություն՝ հնարավորություն ստանալով դիտարկել երեխաների բացակայությունները, պարապմունքների բովանդակությունն ու համապատասխանությունը հաստատված ծրագրին:
25. Մոնիտորինգի նպատակով նախարարության աշխատակիցները կարող են իրականացնել չնախատեսված այցեր ծրագիրն իրականացնող մարզական ենթակառուցվածքներ՝ երեխաների մասնակցության, պարապմունքների բովանդակության, մարզիչների աշխատանքի և այլ հարցերը տեղում դիտարկելու համար:
26. Ծրագրի մոնիտորինգի արդյունքում հայտնաբերված շեղումների, որակական խնդիրների, իրականությանը չհամապատասխանող տվյալների հայտնաբերման դեպքում ծրագիր իրականացնող մարզական կազմակերպության հետ պայմանագիրը դադարեցվում է:
27. Կազմակերպությունը իր կատարած աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում բովանդակային հաշվետվություն։
2.ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
1. Լող մարզաձևի ուսուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված լողավազաններում՝ դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում կազմակերպելու միջոցով։
2. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).
3) Հայաստանի Հանրապետության մարզերում լողավազաններ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
3. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 8-ից մինչև 17 տարեկան աշակերտները։
4. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով, որին մասնակցելու պարտադիր պայման պետք է հանդիսանա՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը:
5. Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 13-17 տարեկանները:
6. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:
7. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
3. ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
1. Դահուկային սպորտ ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված սահադաշտերում կամ ձյունածածկ բաց տարածքներում, լեռներում, դպրոցահասակ երեխաների համար դահուկային սպորտի ուսուցումը կազմակերպելու միջոցով։
2. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).
3) Հայաստանի Հանրապետության մարզերում սահադաշտ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
3. Դահուկային սպոտ ծրագրի շահառուներ են հաստատությունների 7- 17 տարեկան աշակերտները։
4. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով, որին մասնակցելու պարտադիր պայման պետք է հանդիսանա՝
1) Մարզչական անձնակազմի որակավորում՝ Մարզիչները պետք է ունենան համապատասխան կրթություն՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտի մանկավարժություն։ Անհրաժեշտ է միջազգային որակավորում (օրինակ՝ FIS-ի կողմից ճանաչված)։
5. Մարզական կազմակերպությունը պարապմունքներն իրականացնում է օրենսդրությամբ հաստատված ծրագրով, հստակ պլանով և մեթոդաբանությամբ։
6. Դպրոցահասակ երեխաների համար դահուկային սպորտի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար յուրաքանչյուրը 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 7-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 13-17 տարեկանները:
7. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը՝ դահուկավազք մարզաձևով
8. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
4. ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
1. Հրաձգության ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված դպրոցահասակ երեխաների համար, տեսական և գործնական ուսուցում իրականացնելու միջոցով՝ հատուկ կահավորված հրաձգարաններում:
2. Դպրոցահասակ երեխաների համար հրաձգություն դասավանդելու ծրագիրը իրականացվում է շատ մանրամասն և պատասխանատու մոտեցմամբ, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն սպորտին, այլև անվտանգության բարձր չափանիշներին։
3. Դպրոցահասակ երեխաների համար հրաձգության ծրագիրը իրականացվում է լիովին անվտանգ, մանկավարժական և մասնագիտական չափորոշիչներին համապատասխան։ Այն պետք է զարգացնի մարզական հմտություններ, ծանոթացնի զենքի կառուցվածքին՝ պահպանելով անվտանգության կանոնները։
4. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները:
3) Հայաստանի Հանրապետության մարզերում հրաձգարան ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք):
5. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 12-17 տարեկան աշակերտները։
6. Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով, որի պարտադիր պայման կարող է հանդիսանալ.
1) Հատուկ փակ կամ բաց հրաձգարան, որը նախագծված է կրակոցի ուղղությունը վերահսկելու համար, թիրախների առկայություն անվտանգ տեղադրմամբ, իսկ կրակոցի գիծը միշտ ուղղված լինի անվտանգ ուղղությամբ տարածք:
2) Հրաձգարանները պարտադիր պետք է ունենան անվտանգությունն ապահովող պատասխանատու անձիք, ովքեր վերահսկելու են բոլոր կրակոցները և ապահովում կանոնների պահպանումը։
7. Պահպանել անվտանգության կանոնները և երեխաները առանց ուղեկցող մեծահասակի չմտնի հրաձգարան, իսկ հրաձգարանում պարտադիր պետք է լինի առաջին օգնության հավաքածու և բուժքույր։
8. Հրաձգարանները պետք է լինեն պետականորեն հավատարմագրված և ունենան համապատասխան լիցենզիա։
9. Մարզական կազմակերպությունը պարապմունքներն իրականացնում է օրենսդրությամբ հաստատված ծրագրով, հստակ պլանով և մեթոդաբանությամբ։
10. Դպրոցահասակ երեխաների համար հրաձգության ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար յուրաքանչյուրը 3-ական խմբով. 1-ին խմբում ընդգրկվում են ներառյալ 12-15 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ ներառյալ 16-17 տարեկանները:
11. Երեխաները՝ հրաձգության ուսումնական ծրագրում, ճիշտ և անվտանգ կրակել սովորելու են օդաճնշիչ հրացանով:
12. 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 10-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 12-ը:
13. Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
-
Տևողություն
03.04.2026 19.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 181
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: