Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

««ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.      Անհրաժեշտությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նպատակ ունի իրականացնել տնտեսագիտա-մաթեմատիկական ուղղվածությամբ ավագ դպրոցի կրթական ծրագրեր, և այդ ծրագրերը միտված են աշակերտներին հավելյալ մաթեմատիկական, տնտեսագիտական գիտելիքների ու հմտությունների փոխանցմանը, ինչպես նաև՝ ավագ դպրոցի հենքի վրա ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

 

2.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ Երևանի Լ. Արիսյանի անվան հ. 127 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների բազայում 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ ձևավորված հաշվետվության մեջ առկա տեղեկատվությունը Երևանի Լ. Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոցի աշակերտական համակազմի, ուսուցիչների վերաբերյալ։

Մարզ

Շրջան

/համայնք

Դպրոց

Դասարան

ների քանակ

10-րդ

դաս.

 11-րդ դաս.

12-րդ

դաս.

Աշակերտ

ներ

Ուսուցիչ

ներ

Անձնակազմ

 

 

 

 

 

 

 

 

Երևան

Քանաքեռ - Զեյթուն

ք. Երևանի Լ.Արիսյանի անվ. թիվ 127 ավագ դպրոց

23

7

8

8

449

32

23

 

 

«Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված Երևան, Քանաքեռ-Զեյթուն,Պ.Սևակի փողոց 11 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը ոչ բարվոք վիճակում և ենթակա է հիմնանորոգման:

3.     Կարգավորման նպատակը

Ներկայումս աշխարհում մեծ տարածում ունի համալսարանի կազմում գործող դպրոցները, որոնք հանրակրթական ծրագրերին զուգընթաց, իրականացնում են առաջատար միջազգային համալսարանների կողմից ճանաչվող և որոշակի ստանդարտների համապատասխանող այնպիսի միջազգային ծրագրեր, ինչպիսիք են IB-ը (International Baccalaureate), բրիտանական GCSE և A-Leveles քննությունների նախապատրաստական կուրսերը, ամերիկյան AP-ը (Advanced Placement): Սույն ծրագրերի հիմնական նպատակը՝ որակյալ և որոշակի ստան­դարտների համապատասխանող կրթության տրամադրման ճանապարհով, իրենց շրջանավարտների` համալսարաններ սահուն անցման ապահովումն է:

Ընդ որում, նշյալ դպրոցները գործում են ինչպես նախապատրաստական ծրագրերի և ֆակուլտետների (Cambridge, Oxford, LSE, HEC Paris, Bocconi), այնպես էլ հանրակրթական և ավագ դպրոցների սկզբունքով (ETH Zurich, Notre Dame International High School, College Du Leman)' երբեմն ներառելով նաև որոշակի ուղղվածություն (օրինակ` ETH Zurich-ը իրականացնում է շվեյցարական պոլիտեխ­նիկական դպրոցների ծրագիր):

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում գործող բարձագույն ուսումնական հաստատությունների փորձը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ցանկություն ունի իրականացնել տնտեսագիտա֊ մաթեմատիկական ուղղվածությամբ ավագ դպրոցի կրթական ծրագիր, ինչը միտված կլինի աշակերտներին՝ հավելյալ մաթեմատիկական (բարձրագույն մաթեմատիկայի տարրեր) և տնտեսագիտական գիտելիքի և հմտությունների փոխանցմանը, ինչպես նաև ավագ դպրոցի հենքի վրա ֆինանսական գրագիտության բարձրացման ծրագրերի իրականացմանը: Բացի այդ, Համալսարանը մեծ ոգևորությամբ ցանկանում է իր համեստ նպաստը բերել ՀՀ դպրոցների վերակառուցման ու վերազինման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերին՝ իր միջոցներով Երևան քաղաքում որևէ դպրոցի ամբողջական վերանորոգման և վերազինման ճանա­պարհով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության այսուհետև՝ համալսարան խորհրդի 2026 թվականի հունվարի 15-ի նիստում որոշվել է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 ավագ դպրոցի» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել և միացնել համալսարանին:

Համալսարանը պատրաստակամ է նաև իրականացնելու ավագ դպրոցին ամրացված շենքի հիմնանորոգման աշխատանքները: Արդեն իսկ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության (լիցենզիա ՔՊԼ-001425, I ղաս) ներգրավմամբ իրականացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ նախապես համաձայ­նեցված «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ.127 ավագ դպրոցի» վթարայնության աստիճանի գնահատում:

 

 4. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել գիտական ուղղվածություն ունեցող մանկավարժական ներուժով, մասնագիտական որակավորումները միջազգային ասպարեզում դարձնել ճանաչելի:

 6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ Բարձրագույն կրթության ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:

Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Նման բարեփոխումները միտված են լինելու դպրոցների, բուհերի և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցություն ստեղծվելուն՝ պահանջված, բայց քիչ տարածված ներկա և ապագա մասնագիտությունների պահանջարկի և կիրառելիության իրազեկվածությունը ծնողների, ուսուցիչների, աշակերտների և համայնքի շրջանում բարձրացնելու նպատակով:

Առանցքային են լինելու ներառական, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, բարձրագույն կրթության արդյունավորության և արդյունավետության բարձրացումը, էլեկտրոնային կառավարման համակարգի և էլեկտրոնային ուսուցման գործիքների զարգացումը, կրթության բովանդակության արդիականացումը, դասավանդողների կարողությունների և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը:

7. Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Տևողություն

    03.04.2026 18.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 90

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: