«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------------------- 2026 ԹՎԱԿԱՆԻ N - Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 127 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ», «զ» ենթակետերը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 282.210.04534) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03225):
2. Սահմանել, որ՝
1) «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան,
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց) հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմն ու արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները,
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը,
3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ապահովել «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի հանձնումը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և հաստատել հանձնման-ընդունման ակտը,
4) «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտների` հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցների» ցանկի «Երևան» բաժնի 11-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 4–րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) բարձրագույն կրթության, միջին մասնագիտական, հանրակրթական, լրացուցիչ կրթության կազմակերպում.»․
2) 7.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7․1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 282.210.04598) և «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 282.210.04534)» իրավահաջորդն է:
3) 31-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ։»․
4) 34-րդ կետից հետո լրացնել նոր 34․1 կետը, հետևյալ բովանդակությամբ.
«34.1․ Ֆինանսատնտեսագիտական քոլեջը և «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց»-ը համարվում են Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրենց կանոնադրությունների հիման վրա։»։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետի նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հետ կնքել «Երևանի Լևոն Արիսյանի անվան հ. 127 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի օգոստոսի 9-ին կնքված անշարժ գույքի (Հայաստան, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ.Սևակի փողոց 11, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 24082017-01-0281 վկայական) անհատույց օգտագործման N 101/0017 պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ` Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
03.04.2026 18.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 90
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: