Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2044-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ»

ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2044-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2044-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է պետական մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացման, գրականության և արվեստի թանգարանային հավաքածուների համաչափ տարածքային ներկայացվածության ապահովման, մշակութային ժառանգության և ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է գրականության և արվեստի ոլորտի հավաքածուների պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման մասնագիտացված կառույց։  

«Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ներկայիս ձևաչափը հիմնականում սահմանափակվում է միջոցառումների և ժամանցային ծրագրերի կազմակերպմամբ, ինչի արդյունքում հաստատությունը դեռևս չի ձևավորվել որպես հստակ մասնագիտացված և բովանդակային կայուն ուղղվածություն ունեցող մշակութային կառույց։ Կենտրոնի ծրագրային քաղաքականությունը հիմնականում միջոցառումային բնույթ ունի և չի հանրահռչակվում մշտական ցուցադրական, գիտակրթական կամ հետազոտական բաղադրիչով, ինչի հետևանքով չի ձևավորվում երկարաժամկետ մշակութային ազդեցություն և հաստատությունը չի ընկալվում որպես մարզային և տարածաշրջանային նշանակության մշակութային հենակետ։ Մասնագիտական ներուժի սահմանափակ լինելը, թանգարանագիտական, արվեստաբանական և գրականագիտական փորձագիտական ռեսուրսների պակասը չեն ապահովում գործունեության բովանդակային խորացում, նորարարական ծրագրերի մշակում և մշակութային ժառանգության արժևորման ժամանակակից մեթոդների կիրառում։ Ներկայիս կառավարման մոդելը չի ներառում զարգացման հստակ ռազմավարություն, ինչի հետևանքով դժվարանում է ծրագրային ֆինանսավորման արդյունավետ ներգրավումը, գործընկերային ցանցերի ընդլայնումը և համազգային կամ միջազգային նախաձեռնություններին մասնակցությունը։

Միաժամանակ միջոցառումների ոչ պարբերական բնույթը չի ձևավորում այցելուների կայուն հոսք և չի բարձրացնում հաստատության ճանաչելիությունն ու գրավչությունը, հատկապես երիտասարդական և կրթական միջավայրերում։ Ժամանակակից մշակութային հաստատությունների մրցակցային պայմաններում անհրաժեշտ է բովանդակային վերաիմաստավորում, մասնագիտական կառավարման ուժեղացում և գործունեության ուղղվածության հստակեցում՝ ապահովելու համար հանրային հետաքրքրության աճ, մշակութային կյանքի ակտիվացում և տարածաշրջանային նշանակության կենտրոնի ձևավորում։

Կենտրոնի թանգարանային հավաքածուում առկա է 1646 թանգարանային առարկա, գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 27 հաստիքներից վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, փոխտնօրենինը՝ գիտաշխատողի, հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից որևէ նշանակալի միջոցառում, թանգարանային ցուցադրություն չի իրականացվել,  նախաձեռնողականություն չի դրսևորել:

Այս համատեքստում կենտրոնի վերակազմակերպումը և մասնագիտացված կառույցի կազմում գործարկումը հանդիսանում է գործունեության կառավարման արդյունավետության բարձրացման, մասնագիտական ներուժի ամրապնդման և մշակութային գրավչության էական ավելացման հիմնավորված և նպատակահարմար քայլ։

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է իրականացնել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորում՝ այն դարձնելով «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում մասնաճյուղ։

Նախագծի հիմնական նպատակն է վերաիմաստավորել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության բովանդակությունը, ամրապնդել մասնագիտական ներուժը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը՝ ձևավորելով գրականության և արվեստի ուղղվածությամբ մասնագիտացված մշակութային հարթակ։ Նախատեսվում է անցում կատարել միջոցառային-ժամանցային ձևաչափից դեպի թանգարանային, կրթամշակութային և գիտամեթոդական բաղադրիչներ ներառող գործունեության մոդել՝ ապահովելով կայուն ծրագրային քաղաքականություն, ցուցադրական և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ժամանակակից գործիքների կիրառություն։

«Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն» անվան ընտրությունը պայմանավորված է հաստատության բովանդակային նոր ուղղվածությամբ և Լոռու տարածաշրջանի բացառիկ դերով հայ մշակույթի պատմության մեջ։ Լոռին հայ գրականության և արվեստի կարևորագույն կենտրոններից է, որի մշակութային միջավայրը ձևավորել է համազգային նշանակության մտավորականների և մշակութային գաղափարական ուղղություններ։ Տարածաշրջանը սերտորեն առնչվում է հայ գրականության և արվեստի առանցքային դեմքերի գործունեությանը։

Մասնաճյուղի անվանման մեջ «ժառանգություն» հասկացության ընդգրկումը նպատակ ունի շեշտադրել ոչ միայն պատմական հիշողության պահպանությունը, այլև այդ ժառանգության ուսումնասիրման, հանրահռչակման և ժամանակակից մշակութային գործընթացների մեջ ներգրավման հանձնառությունը։

«Կենտրոն» ձևակերպումն արտահայտում է հաստատության հավակնությունը դառնալու տարածքային մասնագիտացված հարթակ՝ միավորելով գրական, գեղարվեստական և կրթամշակութային նախաձեռնությունները մեկ գաղափարական առանցքի շուրջ։

Այսպիսով, առաջարկվող անվանումը ոչ միայն տարածքային պատկանելիություն է արձանագրում, այլև բովանդակային առաքելություն՝ արժևորելու Լոռու մշակութային միջավայրի առանցքային դերը հայ մշակույթի զարգացման պատմության մեջ և այն ներկայացնելու որպես համազգային նշանակության ստեղծագործական ժառանգության օջախ։

Կարգավորման բնույթը կազմակերպաիրավական է և վերաբերում է պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորմանը՝ առանց նոր իրավաբանական անձ ստեղծելու։

Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու կենտրոնը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով:

 

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

5 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման և կիրարկման արդյունքում կապահովվի կազմակերպության գործունեության բովանդակային վերաիմաստավորում և կառավարման միասնական համակարգի ներդրում, կձևավորվի մասնագիտական ն և խորհրդատվության կայուն համակարգ։ Որպես մասնաճյուղ կարգավիճակը թույլ կտա ձևավորել գրական և գեղարվեստական ուղղվածություն ունեցող մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, ապահովել հավաքածուների պատշաճ հաշվառում, թվայնացում և պահպանություն, իրականացնել կրթական և գիտական ծրագրեր՝ ներգրավելով մայր թանգարանի ներուժը։

Արդյունքում կձևավորվի մասնագիտացված, մրցունակ և զարգացման հստակ հեռանկար ունեցող մշակութային հաստատություն, որը կհամապատասխանի պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններին և կնպաստի մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։

 6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

8 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի «4.9 Մշակույթ» մասի «ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ընդլայնում և արդիականացում» կետից:

  • Տևողություն

    02.04.2026 19.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 101

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: