Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2044-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

--- ----------------------- 2026 թվականի N -------- - Ն

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ»

ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2044-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի

63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 «Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 37.210.00473, գրանցման օրը՝ 2003-01-31, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Գ. Նժդեհի փ. /Շ/ 3 Ստեփանավան 1901) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 28621004834, գրանցման օրը՝ 03.02.2003, հասցեն՝ քաղ. Երևան, Արամի փողոց 1):

2 Ստեղծել «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն» մասնաճյուղ։

3. Սահմանել, որ՝

1) «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

4 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում՝

1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.

2) սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) ապահովել՝

ա «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

բ «Ստեփանվանաի մշակույթի և ժամացի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,

գ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո չորսամսյա ժամկետում «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2011 թվականի մայիսի 25-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 83/001/ պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2044-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող

օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Տևողություն

    02.04.2026 19.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 100

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: