«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 51 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:06:33 | Առաջարկում եմ փոփոխության մեջ ներառել նաև աշխատանքային օրը մինչև 17։00 ավարտելու հնարավորություն՝ պարտականությունների պահպանմամբ և առանց աշխատավարձի փոփոխության։ Առաջարկվող փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացման ինչպես նաև աշխատողների բարեկեցությանը՝ տրամադրելով ավելի շատ ժամանակ ինքնակրթմանը, ընտանիքին և հանգստին։ Շնորհակալության։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Քննարկումների արդյունքում որոշվել է մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողներին աշխատաժամանակի ընթացքում հնարավորություն տալ որոշակի ժամանակով բացակայելու։ |
|||
| 52 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:07:36 | Աշխատելով պետական համակարգում կարծում եմ, որ պետական համակարգում ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառումը կարող է սահմանափակել գործատուի և աշխատողի միջև պայմանավորվածության գործնական դժվարություններով։ Ուստի առաջարկում եմ պետական համակարգի աշխատողների համար օրենքով հստակ սահմանել աշխատանքային օրվա ավարտը՝ ժամը 17։00-ին։ |
Առաջարկը չի ընդունվել։ Պետական համակարգի աշխատողների աշխատաժամանակի ավելի կարճ տևողություն սահմանելու վերաբերյալ առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայից։ Միաժամանակ նշենք, որ հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2138-Ն որոշմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանված է ժամը 9.00--18-00-ն, ուստի Նախագծով Օրենսգրքում նոր լրացվող 142.2-րդ հոդվածը հանրային ծառայության ոլորտի աշխատողների նկատմամբ կարող է կիրառվել այն դեպքում, երբ վերջիններիս համար 8 ժամից պակաս տևողություն է սահմանված (ոչ լրիվ աշխատաժամանակի տևողություն)։ |
|||
| 53 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:08:38 | Շատ լավ առաջարկ է,որպես 3 երեխաների աշխատող մայրիկ հուսով եմ ինչքան հնարաէոր է շուտ կհաստավի |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 54 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:09:32 | 30 րոպեն քիչ է փոխել 1 ժամ |
Առաջարկը չի ընդունվել։ Ծնողական ժամի տևողությունը մինչև 1 ժամ սահմանելու վերաբերյալ առաջարկն ընդունելը նպատակահարմար չէ՝ հետևյալ պատճառներով․ Մինչև 2 երեխա ունեցող և 3 և ավելի երեխա ունեցող ծնողների կարիքները նույնական չեն, ուստի նրանց նույն կարգավորման ներքո ներառելը չի ապահովում տարբեր կարիքների պատշաճ հաշվառում։ Միաժամանակ, հաշվի առնելով ժողովրդագրական քաղաքականության նպատակները, նպատակահարմար է 1 ժամ տևողությամբ երաշխիքը պահպանել 3 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։ Ժամերի ավելացումը կդժվարացնի գործատուների համար աշխատանքի պլանավորումը և արտադրողականության պահպանումը: Նշված երաշխիքն ապահովում է, որ ծնողներն աշխատանքի իրավունք ունենան՝ առանց աշխատանքի հասանելիության նվազեցման ռիսկի: |
|||
| 55 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:11:22 | Այս փոփոխությունը շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով, որ հանարյին ծառայության ոլորտում աշխատողների մեծ մասը երիտասարդ ծնողներ են և խնդիր ունեն երեխաներին մանկապարտեզ և դպրոց տանելու կամ վերցնելու ժամերի և աշխատաժամերի համընկնման պատճառով։ Ծնողներին կես կամ մեկ ժամ արտոնություն տալով՝ վստահ եմ, որ դրական է ազդելու աշխատակիցների մոտիվացիայի և աշխատունակության վրա։ Իսկ ճկուն աշխատանքային գրաֆիկը հատկապես կարող է նպաստել առվոտյան և երեկոյան ժամերին խցանումների կրճատմանը, ինչը իր հերթին կբերի աշխատակիցների սթրեսային վիճակի վերացմանը և աշխատանքային արդյունավետության բարձրացմանը։ Խցանումների կրճատումը կնպաստի նաև տրանսպորտից ացխաթթու գազերի արտանետումների կրճատմանը՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրազ բացասական ազդեցությունը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 56 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 11:16:18 | Շատ հրաշալի նախագիծ է... իսկապես աշխատանքներ կան որ հաստատ տանը հնարավոր է կազմակերպել... որքան լավ կլինի համ աշխատես ,համ զուգահեռ փոքրիկիս մեծացնես, առավել ևս որ տանը երեք և ավել երեխաներ էլ կան ։ Աշխատելու պատճառով երբեմն կորցնում ես երեխայի հետ լավ պահերը։ Ցավոք չաշխատել էլ չես կարող... Շնորհակալություն Ձեզ անչափ։ |
Առաջարկը ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 57 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 11:17:26 | Թույլ տալ մինչեւ 12 տարեկան մանկահասակ երեխաների ծնողին օրվա կեսը աշխատել հեռավար սկզբունքով։ 3 եւ ավել մինչեւ 12 տարեկան երեխաներ ունեցող ծնողի աշխատաժամանակը կրճատել մեկ ժամով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հարկ է նշել, որ հեռավար աշխատանքը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1-ին հոդվածով։ Հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի (անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից) փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ Աշխատանքային օրենսգրքով արդեն իսկ առկա է հեռավար աշխատանք իրականացնելու հնարավորությունը և այս մասով լրացուցիչ կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է։ |
|||
| 58 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:20:09 | 3 եւ ավել մինչեւ 12 տարեկան երեխաներ ունեցող ծնողի աշխատաժամանակը կրճատել մեկ ժամով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Քննարկումների արդյունքում որոշվել է մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողներին աշխատաժամանակի ընթացքում հնարավորություն տալ որոշակի ժամանակով բացակայելու։ Ընդ որում, ծնողական ժամը կարող է կիրառվել նաև աշխատաժամանակը կրճատելով։ |
|||
| 59 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 11:38:08 | Ես առաջարկում եմ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող աշխատակցին օրենքով տրվի հեռավար աշխատելու իրավունք , որովհետև գործատուն ըստ հայեցողության է անում |
Առաջարկը չի ընդունվել։ Հեռավար աշխատանքը կարող է իրականացվել, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար։ Միաժամանակ հեռավար աշխատանքի իրականացումը հնարավոր է միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ուստի, գործատուի անհամաձայնության դեպքում հեռավար աշխատանքի իրականացումը կարող է չթույլատրվել։ |
|||
| 60 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:39:28 | Բարև Ձեզ, իսկապես հրաշալի նախագիծ է, որը առավել դյուրին կդարձնի աշխատող ծնողների գործը։ Սակայն կուզենայի պարզաբանում ստանալ մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող ուսուցիչների մասը ի՞նչպես ենք կարգավորելու, քանի որ կան ուսուցիչներ, ովքեր դրույքից ավել ծանրաբեռնվածություն ունեն ու առաջին դասից պետք է լինեն դպրոցում և չեն կարողանա օգտվել այս հնարավորությունից։ Շնորհակալություն |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ծնողական ժամի առաջարկվող կարգավորումը նախատեսված է մինչև 12 տարեկան երեխա ունեցող բոլոր աշխատողների համար և յուրաքանչյուր աշխատող կարող է օգտվել այդ իրավունքից՝ ողջամտության սահմաններում։ |
|||
| 61 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 11:40:27 | Հարգելի պարոն Թորոսյան,《Ծնողական ժամ》 եզրույթի վերաբերյալ խնդրում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ մանկապարտեզի դաստիարակները նույնպես կարող են հանդիսանալ շահառու և օգտվել իրենց կրճատվող աշխատաժամի իրավունքից,ու այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու նրանց փոխարինելու հարցը։Ի պաշտոնե մանկապարտեզում երեխայի համար պատասխանատու է բացառապես դաստիարակը։տեսականորեն ընդունենք, թե նա ևս 1 ժամ շուտ ավարտում է իր աշխատանքը, ինչպես՞ դա կարող է կազմակերպվելԱյս թեման բվական շատ հարցեր է պարունակում, ես խնդրում եմ հնարավորության դեպքում մի քիչ ավելի ժամանակ տրամադրեք, ուսումնասիրեք ոլորտը և անհրաժեշտության դեպքում կարելի էր նաև քննարկում կազմակերպել։։Շնորհակալություն։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ծնողական ժամի առաջարկվող կարգավորումը նախատեսված է մինչև 12 տարեկան երեխա ունեցող բոլոր աշխատողների համար և յուրաքանչյուր աշխատող կարող է օգտվել այդ իրավունքից՝ ողջամտության սահմաններում։ |
|||
| 62 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 11:42:37 | Մեր երկրում են նաև ընտանիքներ, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Առաջարկում եմ նաև այդ ընտանիքներին ընդգրկել այս օրենքի նախագծում, որպեսզի իրենք էլ ունենան հնարավորություն ավելի ճկուն գրաֆիկով աշխատանքի ` անկախ երեխայի տարիքից, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխան (մարդը) մշտապես ունի ավելի շատ խնամքի կարիք, քան առանց հաշմանդամության մարդիկ / երեխաները։ Շնորհակալություն։ |
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 63 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 10.04.2026 11:43:55 | Բարև Ձեզ հարգելի Արսեն Թորոսյան Ձեզ մի հարց ունեմ այս մասով Ես բուժքույր եմ ցանկանում եմ աշխատել պոլիկլինիկայում ՝ սակայն պոլիկլինիկայի ժամային գրաֆիկը չի համապատասխանում երեխայի մանկապարտեզի ժամին՚ բայց այս նախագցի շրջանակներում կես ժամվա ուշացումով ես կարող եմ աշխատել։ Արդյոք այս օրենքը ընդունվելուց հետո պոլիկլինիկայի բուժքրոջը կվերաբերվի՞ այսօրվա դրությամբ պոլիկլինիկայում ինձ ասեցին մինչև 7 ամսեկան երեխա ունեցողները կարող են ուշանալ։ Իմ երեխան 3 տարեկան է։ Այս օրենքը ընդունվելուց հետո արդյոք կարող է գործատուն ինձ չնդունել աշխատանքի կես ժամ ուշացման դեպքում նախապես շնորհակալություն |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ծնողական ժամի առաջարկվող կարգավորումն ընդունվելու պարագայում վերաբերելու է բոլոր աշխատողներին՝ անկախ ոլորտից։ |
|||
| 64 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 14.04.2026 12:24:38 | Խնդրում ենք վերանայել 12 տարեկան շեմը։ 3 մանկահասակ երեխա ունցողը 12տարեկան 3րդ երեխային չի կարող մեծ համարելով փոքրերին պարտեզ կամ դպրոց ճանապարհելը թողնի 12տարեկանի։ Իսկ այդ 12տարեկան շեմը կխանգարի մյուս երեխաների համար օրենքի 1 ժամից օգտվելուն |
Առաջարկը չի ընդունվել։ Հաշվի առնելով այն, որ Աշխատանքային օրենսգրքի 114-րդ, 187.1-ին և 220-րդ հոդվածներում կիրառվում է մինչև 12 տարեկանի տարիքային շեմը, ուստի ծնողական ժամը նույնպես նախատեսվում է մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների համար։ |
|||
| 65 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 16.04.2026 12:35:38 | Խնդրում եմ դիտարկել խնամքի տակ մինչև 2 տարեկան (մինչև մանկապարտեզ հաճախելու տարիք) երեխա ունեցող ծնողներին հնարավորություն տալ, հեռավար աշխատելու իրավունքը իրացնել առանց հատուկ նախապայմանների: Այսինքն, եթե աշխատանքի բնույթը համատեղելի է հեռավար կատարելու հետ, ապա ծնողին օրենքով սահմանված կարգով, ոչ թե տնօրենի հայեցողությամբ թույլատրվի աշխատել հեռավար կարգով: Այդպիսով ծնողը կկարողանա համտեղել երեխայի խնամքը և երեխայի կարիքները հոգալու համար միջոցներ վաստակելը: |
Առաջարկը չի ընդունվել։ Հեռավար աշխատանքը կարող է իրականացվել, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար։ Միաժամանակ հեռավար աշխատանքի իրականացումը հնարավոր է միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ուստի, գործատուի անհամաձայնության դեպքում հեռավար աշխատանքի իրականացումը կարող է չթույլատրվել։ |
|||
| 66 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 17.04.2026 12:37:34 | Հոդված 142.1. մասով առաջարկում ենք անկախ ընտանիքում երեխաների քանակից սահմանվի մինչև 30 րոպե բացակայության հնարավորություն, որը գործատուի տեսանկյունից հնարավոր զսպելի ռիսկ է: Ունենալ կագավորում, որ փոփոխությունը նախատեսվում է միայն ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար/կամ նվազ չափով` ոչ ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցների համար: Նախատեսել իրավական հետևանքներ նշված իրավունքի ոչ նպատակային կիրառման համար: Հոդված 142.2. առաջարկում ենք լրացնել 2 հետևյալ մասերով. 3. Այն դեպքերում, երբ ճկուն աշխատանքային գրաֆիկի շրջանակում աշխատողի աշխատանքային ժամերը ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում են օրենքով սահմանված տոնական և ոչ աշխատանքային օրերի կամ ժամերի հետ, ինչպես նաև գիշերային ժամերի հետ, այդպիսի ժամերը չեն համարվում համապատասխանաբար տոնական, ոչ աշխատանքային կամ գիշերային՝ տվյալ աշխատողի համար և չեն հանգեցնում համապատասխան հավելավճարների կամ փոխհատուցումների կիրառման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով։ 4. Ճկուն աշխատանքային գրաֆիկի պայմաններում աշխատանքը չի համարվում արտաժամյա, եթե այն իրականացվում է կողմերի կողմից նախապես համաձայնեցված աշխատանքային ժամանակացույցի շրջանակում՝ նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է ընդհանուր ընդունված աշխատանքային ժամերից դուրս, պայմանով, որ պահպանվել են սույն հոդվածի 1-ին մասով նշված հոդվածների կարգավորումները։ Հարգանքով` Ամերիաբանկ |
Առաջարկը չի ընդունվել։ Անկախ այն հանգամանքից, որ կիրառվում է ճկուն աշխատանքային գրաֆիկ, վերջինս չի կարող սահմանափակել աշխատողի իրավունքներն ու երաշխիքները։ Հետևաբար, եթե աշխատանքային ժամերը համընկնեն հանգստյան կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի կամ ժամերի հետ, ինչպես նաև գիշերային ժամերի հետ, ապա այս մասով գործատուն պետք է վճարի հավելում։ Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին, ապա այս մասով արտաժամյա չի դիտարկվի նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքն իրականացվի ընդհանուր ընդունված աշխատանքային ժամերից դուրս, եթե պահպանվի օրական և շաբաթական աշխատաժամանակի տևողությունը։ |