«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Երիտասարդական կենտրոնների գործունեության կարգի և մեթոդաբանության ընդունման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 5-ին հաստատված ՀՕ-58-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (2) հաստատել երիտասարդական կենտրոնների գործունեության կարգն ու մեթոդաբանությունը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի մայիսի 26-ի «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 442-Ա որոշման հավելվածի 3-րդ կետը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Իրավական ակտի մշակումը պայմանավորված է երիտասարդական կենտրոնների գործունեության միասնական, համակարգված և որակյալ երիտասարդական ծառայությունների մատուցման անհրաժեշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում։
Վերջին տարիներին երիտասարդական կենտրոնները ձևավորվել և զարգացել են որպես երիտասարդների ոչ ֆորմալ կրթության, սոցիալական ներառման, մասնակցության և անձնական զարգացման կարևոր հարթակներ։ Սակայն դրանց գործունեությունը հաճախ իրականացվում է տարբեր մոտեցումներով և մեթոդներով, ինչը հանգեցնում է ծառայությունների որակի, հասանելիության և արդյունավետության տարբերությունների՝ կախված կենտրոնի կարողություններից, փորձից և տեղական պայմաններից։
Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում սահմանել միասնական մեթոդաբանական հիմք, որը՝
- կապահովի երիտասարդական կենտրոնների գործունեության համադրելիությունը և կանխատեսելիությունը,
- կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը,
- կնպաստի երիտասարդների հավասար հասանելիությանը ծառայություններին՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական վիճակից,
- կապահովի երիտասարդական աշխատանքի իրականացումը անվտանգ, ներառական և էթիկական սկզբունքների պահպանմամբ։
Մեթոդաբանությունը սահմանում է երիտասարդական կենտրոնների գործունեության կազմակերպման հստակ մոդել, գործիքներ և գործընթացներ՝ հիմնված երիտասարդակենտրոն, կարիքահեն և ապացույցների վրա հիմնված մոտեցումների վրա։ Այն ուղղված է երիտասարդների՝ որպես ակտիվ քաղաքացի ձևավորմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու շարունակական զարգացմանը, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցության մակարդակի բարձրացմանը։
Մեթոդաբանությամբ նախատեսված մոտեցումները խթանում են նաև երիտասարդների պոզիտիվ զարգացումը, սոցիալական պատասխանատվության ձևավորումը, նախաձեռնողականությունը և ինքնուրույնությունը՝ ստեղծելով աջակցող և զարգացնող միջավայր երիտասարդական կենտրոններում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խոցելի և դժվար հասանելի խմբերի ներգրավմանը՝ ապահովելով ներառականության սկզբունքի գործնական իրականացումը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր երիտասարդների համար։ Այդ նպատակով կիրառվում են թիրախային խմբերի կլաստերավորման և հասցեական աշխատանքի մեխանիզմներ։
Մեթոդաբանությունը ներառում է նաև երիտասարդական աշխատանքի ամբողջական շրջափուլը՝ սկսած երիտասարդների ներգրավումից մինչև գործունեության գնահատում և հանրայնացում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործունեության շարունակական բարելավում և ազդեցության բարձրացում։
Միաժամանակ, մեթոդաբանությունը նախատեսում է ճկուն կիրառման հնարավորություն՝ թույլ տալով այն հարմարեցնել կոնկրետ կենտրոնի համատեքստին, համայնքային առանձնահատկություններին և առկա ռեսուրսներին՝ պահպանելով միասնական սկզբունքներն ու տրամաբանությունը։
3. Ակնկալվող արդյունքները
Իրավական ակտի ընդունումը կնպաստի՝
ü երիտասարդական կենտրոնների ինստիտուցիոնալ զարգացմանը,
ü երիտասարդական աշխատանքի մասնագիտականացմանը,
ü երիտասարդների ներգրավվածության և մասնակցության մակարդակի բարձրացմանը,
ü համայնքային կյանքի ակտիվացմանը,
ü և, ընդհանուր առմամբ, պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։
4. Ֆինանսական ազդեցությունը
Իրավական ակտի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում։ Իրավական ակտից բխող միջոցառումների ֆինանսավորումը կիրականացվի գործող ծրագրերի և սահմանված բյուջետային հատկացումների շրջանակում։
-
Տևողություն
01.04.2026 16.04.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 104
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: