Under development Discussed 01.06.2023 - 16.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ տարածքային կենտրոնի սպասարկման տարածք, որը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, ուստի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման նպատակն է ապահովել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող համայքների և բնակավայրերի համապատասխանեցումը գործող «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին: 3 4 0 2406
The draft has been accepted Discussed 27.03.2023 - 12.04.2023 «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: «Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։ Հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։ 41 111 4 7883
The draft has been accepted Discussed 05.02.2020 - 21.02.2020 «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 21-ը իրականացվող՝ «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով: 0 7359
The draft has been accepted Discussed 13.11.2019 - 28.11.2019 «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով: 2 11157
The draft has been accepted Discussed 05.02.2019 - 20.02.2019 «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 20-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի փետրվարի 19-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով: 0 10103
The draft has been accepted Discussed 14.11.2018 - 29.11.2018 «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով: 25 11017