«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2026 թվականի փետրվարի 9-ից փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 24-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-370 հեռախոսահամարով:
-
Duration
09.02.2026 24.02.2026 -
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Yerevan Municipality
-
Status
-
Հանրային հարցման ամսաթիվ
20.02.2026
-
Հանրային հարցման հասցե
During public discussions on February 20 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.
Views 140
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.