Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը                  15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:

  • Discussed

    14.11.2018 - 29.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

29.11.2018 15:00

budget 2019budget citybudget Yerevan Yerevanbudget

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11016

Print

Suggestions

Գագիկ Ավագյան

26.11.2018

Ինչպես նշել եմ նախորդ առաջարկություններում օրենսդրությամբ սահմանված կարգերի խախտմամբ տեղադրված բյուջետային ուղերձի առաջին մասի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նախագիծը չի ապահովում առաջին և երրորդ կետերի գերակայությունները մասնավորապես՝ բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու և քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի առումով, հետևաբար, կամ պետք է ուղերձից հանվեն առաջին և երրորդ կետորը, կամ պետք է ապահովել նախագծի լիարժեք հանրային քննարկման հնարավորություններ:

Գագիկ Ավագյան

26.11.2018

Առաջարկվում է հրապարակել այն սկզբունքները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որի պարագայում բնակիչը հնարավորություն կունենա օգտվելու բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից:

Գագիկ Ավագյան

26.11.2018

Առաջարկվում է նվազեցնել մշակութային միջոցառումների համար նախատեսված 614,755.7 հազ. դրամ գումարը կիսով չափ, իսկ մնացած մասով հրապարակել յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվող գումարը և նկարագիրը, իսկ գումարի մյուս մասը ուղղել վերելակների ձեռք բերման և փոխարինմանը:

See more