Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 15.05.2025 - 05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը Օրենքին, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 79-Ա որոշման ցանկի 6-րդ կետի կատարումը։ Նախագծով սահմանվում են այն դեպքերը, երբ կապահովվի լիազոր մարմնի եզրակացության հիման վրա առանց փորձաքննության ագրոքիմիկատների և պեստիցիդների ներմուծումը: Այսպիսով, ներմուծման գործընթացը դարձնելով առավել արագ և պարզ ընթացակարգով, որի հետևանքով կապահովվի համաճարակների, բռնկումների դեպքում արագ և օպերատիվ կարգով ապահովվել հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների կողմից սահմանված ձևաչափերով արտադրական պրոցես և փորձաքննություն անցած պեստիցիդների և ագրոքիմիկատների առավել արագ և անխոչնդոտ ներմուծումը։
Մնաց {days} օր
0 1830

Discussed 10.02.2025 - 25.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ենթաօրենսդրական իրավական ակտի և Օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ցանկի 1-ին կետի կատարումը։
Մնաց {days} օր
0 2658

Discussed 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի  պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացի հետ կապված Օրենքով նախատեսված կարգավորումների կիրարկումը՝  հստակ  սահմանելով պարզեցված և ընդհանուր ընթացակարգերով գրանցման դեպքերը, ժամկետները,  գրանցումը մերժելու հիմքերը, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը։  Սահմանված պարզեցված ընթացակարգերը հնարավորություն կտան Եվրամիության և այլ զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց կրկնակի փորձարկումներ կատարելու, պարզ ընթացակարգով  գրանցումը, ինչն էլ հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին բարձր արդյունավետ, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ավելի նվազ վտանգ ներկայացնող պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը,  նվազեցնել գրանցման գործընթացին առնչվող պետական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև առավել մատչելի դարձնել բույսերի պաշտպանության միջոցների շրջանառության ոլորտում ներգրավված  տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը։
Մնաց {days} օր
3 3076

Discussed 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ՝ Որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում կատարված թունաբանահիգիենիկ փորձարկումների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման արդյունքում հանրապետությունում տնտեսավարողներին հնարավորություն կընձեռնվի սեղմ ժամկետներում կազմակերպել իրականացվող գործառույթները, հանրապետության հողօգտագործողներին մատակարարել բարձր արդյունավետությամբ, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար նվազ վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցներ։ Կգրանցվեն և կշրջանառվեն միջազգային չափանիշներին համապատասխան պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ ապահովելով հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակ, միաժամանակ բարձրացնելով սննդամթերքի անվտանգության մակարդակը։ Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ իրավական ակտի լիազորող նորմի որոշակիությունը և իրավական դաշտում անհամապատասխանությունների բացառումը։
Մնաց {days} օր
2 3286

Discussed 17.04.2024 - 07.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի հանձնաժողովի կազմի արդիականացումը, և կազմում ընդգրկված յուրաքանչյուր գերատեսչության, կազմակերպությունների՝ այդ թվում գիտական և կրթական կենտրոնների մասնագետների լիարժեք և ամբողջական աշխատանքների կատարումը։
Մնաց {days} օր
0 3513

Discussed 04.12.2023 - 19.12.2023

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև այլ երկրներում գրանցված լինելու մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, հստակեցնելով որ գրանցման երկրի մասին տվյալների բացակայության դեպքում ՀՀ-ում դրանց գրանցումը կարող է իրականացվել առանց վերոնշյալ տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, կայուն բուսասանիտարկան իրավիճակի ստեղծումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։ Միաժամանակ, նախագծով կսահմանվեն օրենքում առկա դրույթների բովանդակային հստակեցման որոշ հասկացություններ, ինչպես նաև կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրողի, ներմուծողի, փոխադրողի և իրացնողի պարտականությունները, կհստակեցվեն օրենսդրական ձևակերպումները՝ խուսափելով անհարկի կրկնություններից և հաշվի առնելով ոլորտում մասնագիտական մոտեցումները։
Մնաց {days} օր
11 5046

Discussed 02.06.2022 - 17.06.2022

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հանձնաժողովի կազմը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, իսկ դրանից հետո տեղի են ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի այնպես էլ գերատեսչություններում կառուցվածքային փոփոխություններ։ Արդյունքում Հանձնաժողովի կազմում ներառված մի շարք պաշտոններ այլևս չկան, որի պարագայում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը չի ներառում բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանավորված այն հանգամանքով, որ գործող իրավական ակտով սահմանված գործունեության կարգում առկա են որոշակի ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև այնտեղ բացակայում է նիստերի անցկացումը հեռավար եղանակով։
Մնաց {days} օր
0 5021

Discussed 02.06.2022 - 17.06.2022

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 478-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին  Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները։  Նախագծի ընդունման անդյունքում հստակ կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման քայլերի հաջորդականությունը և յուրաքանչյուր գործառույթի ժամկետները, կբացառվի տարընկալման տեղիք տվող ձևակերպումները և կկրճատվի ժամկետները, որն իր հերթին գործընթացը կդարձնի ավելի օպտիմալ։
Մնաց {days} օր
0 5076

Discussed 24.03.2017 - 08.04.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի լրացուցիչ 2665 կգ թունանյութ, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել մկնանման կրծողներով առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:
Մնաց {days} օր
0 10775
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: