Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24%76%

Նախագծի ընդունմամբ կապահովվի  պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացի հետ կապված Օրենքով նախատեսված կարգավորումների կիրարկումը՝  հստակ  սահմանելով պարզեցված և ընդհանուր ընթացակարգերով գրանցման դեպքերը, ժամկետները,  գրանցումը մերժելու հիմքերը, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը։  Սահմանված պարզեցված ընթացակարգերը հնարավորություն կտան Եվրամիության և այլ զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց կրկնակի փորձարկումներ կատարելու, պարզ ընթացակարգով  գրանցումը, ինչն էլ հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին բարձր արդյունավետ, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ավելի նվազ վտանգ ներկայացնող պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը,  նվազեցնել գրանցման գործընթացին առնչվող պետական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև առավել մատչելի դարձնել բույսերի պաշտպանության միջոցների շրջանառության ոլորտում ներգրավված  տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը։

  • Discussed

    06.02.2025 - 23.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1452

Print

Suggestions

Վարդան Պետրոսյան

22.02.2025

Նախագծում սահմանվել է․ «Եվրոպական միության երկրներում արտադրված ֆերոմոնների, բույսերի աճի խթանիչների և կենսաբանական ծագման պեստիցիդների պարզեցված ընթացակարգով գրանցման համար գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվությունը չի պահանջվում։»։ Նախ ԵՄ երկրներում ֆերոմոնների արտադրությունը շատ քիչ տարածում ունի։ ԵՄ երկրներում մեծամասաբ շրջանառվում են այլ երկրների արտադրության ֆերոմոններ։ ֆերոմոններ արտադրող առաջատար երկրներից են ԱՄՆ-ն, Անգլիան, Ճապոնիան, Կորեան, Չինաստանը։ Աշխարհում ֆերոմոնների գրանցման պահանջը տարածված չէ, ուստի նշված կետով սահմանված սահմանափակումն իրականում կվնասի Հայաստանում բիոպայքար մղող մշակողներին և ֆերմերներին։ Միջազգային պրակտիկայում հիմնականում ֆերոմոնների գրանցման պահանջ առկա չէ, իսկ եթե կա, ապա դրանք մեղմ են, քանի որ դրանք անմիջական առնչություն չունեն մշակաբույսերի հետ և վնասակար չեն շրջակա միջավայրի համար, ուստի առաջարկում եմ Հայաստանում ֆերոմոններն ազատել գրանցման պահանջից կամ այլ երկրներում գրանցումը ներկայացնելուց

Վարդան Պետրոսյան

22.02.2025

Նախագծի 7-րդ կետում նշված է․ «Լիազոր մարմինը պեստիցիդի գրանցումը մերժում է, եթե` (․․․․․․) • պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքի հիման վրա գրանցվող պեստիցիդների։»։ Գտնում եմ, որ նշված սահմանումը չի կարող լինել անհրաժեշտ և պիտանի, ուստի ենթակա է վերաձևակերպման։ Մասնավորապես՝ շատ հաճախ պեստիցիդներն արտադրվում այնպիսի բույսերի համար, որոնք արտադրող երկրներում չեն մշակվում։ Այսինքն՝ նման դեպքերում արտադրողն իր երկրում գրանցելու անհրաժեշտություն չունի (գրանցումը շուրջ 1 մլն եվրո ծախս է պահանջում)։ Օրինակ՝ Գերմանիայում արտադրված պեստիցիդը, որը նախատեսված է այնպիսի մշակաբույսի համար, որը Գերմանիայում չի մշակվում, բայց գրանցված է և մշակվում է Իտալիայում, Իսպանիայում և այլն։ Նման պայմաններում տվյալ պեստիցիդի գրանցումը Հայաստանում կմերժվի։ Առաջարկում եմ, սահմանել երկրների ցանկ, որոնցում պեստիցիդի գրանցումը վստահելի կհամարվի և հիմք կլինի ՀՀ-ում գրանցելիս։

Վարդան Պետրոսյան

22.02.2025

Իրավական ակտի նախագծում պարբերաբար օգտագործվում են «արտադրված է» և «արտադրող երկիր» հասկացությունները։ Գտնում եմ, որ դրանք երկիմաստ են, և կարող է ունենալ հակասական մեկնաբանություններ, մասնավորապես․ 1․ Պեստիցիդի արտադրական տարածքի երկիր՝ տարածքը, որտեղ ֆիզիկապես արտադրվում է տվյալ պեստիցիդը: 2․ Երկիրը, որտեղ իրավաբանական գրանցում ունի պեստիցիդն արտադրող ընկերությունը: Գտնում եմ, որ «արտադրող երկրում» կարգավորումն անհրաժեշտ է հստակեցնել՝ դա վերաբերում է ֆիզիկական արտադրությանը, թե՝ ընկերության իրավաբանական գրանցմանը։

See more