«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
2 - Agree
-
0 - Disagree
Նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հանձնաժողովի կազմը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, իսկ դրանից հետո տեղի են ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի այնպես էլ գերատեսչություններում կառուցվածքային փոփոխություններ։ Արդյունքում Հանձնաժողովի կազմում ներառված մի շարք պաշտոններ այլևս չկան, որի պարագայում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը չի ներառում բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։
Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանավորված այն հանգամանքով, որ գործող իրավական ակտով սահմանված գործունեության կարգում առկա են որոշակի ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև այնտեղ բացակայում է նիստերի անցկացումը հեռավար եղանակով։
-
Discussed
02.06.2022 - 17.06.2022
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 4092
Print