Drafts

In the title
Draft development authority
Type
12.02.2025 28.02.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է 1․ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում առաջին մասի 10-րդ ենթակետում կատարել լրացում՝ առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։ 2․ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
1 460

The draft has been accepted

Discussed 24.12.2024 - 09.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման և տեղական վճարներ սահմանելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական ակտ, որը հնարավորություն կտա ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հստակեցնել ոլորտային գործընթացները և կարգավորել վարձավճարների գանձման գործառույթները, որը միաժամանակ համայնքային բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկն է և սահմանված է օրենքով: 2025 թվականի համար փոփոխություններ չեն նախատեսվում և գործելու են 2024 թվականին ընդունված դրույքաչափերը: 
0 448

Discussed 09.12.2024 - 25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1597-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 10.09.2024թ. N 146-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 19.09.2024թ.) Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Հրազդան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1597-Ն որոշմամբ հաստատված Հրազդան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 10.09.2024թ. N 146-Ն որոշման Հրազդան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից:
0 548

Discussed 27.11.2024 - 13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 09-Ի N 1036-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 31.08.2024թ. տես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում)։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Աբովյան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշման Աբովյան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։
0 685

Discussed 01.12.2023 - 17.12.2023

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարը կազմակերպում էարտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում, ինչը բավարար կերպով չիարտացոլում արտադպրոցական դաստիարակության հետ կապված մի շարք խնդիրների լուծմանիրավասություն ունեցող մարմինների գործառույթներն ու իրավասության շրջանակը:«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարմանմասին» օրենքում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի և մյուսհամայնքների ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների գործունեությանմեկ միասնական մոտեցմամբ կազմակերպման, արտադպրոցական դաստիարակության ոլորտում նորիրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ:Նախագծերի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի համայնքի ավագանուհամապատասխան որոշման միջոցով կարգավորելու համայնքի ենթակայության արտադպրոցականդաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)ծառայություններից օգտվող սովորողների ընդունելության կազմակերպման և ավարտական քննություններիանցկացման գործընթացները:
0 2155

Discussed 11.08.2023 - 26.08.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ համայնքների մի մասում ներկայումս պետական ոչ առևտրային կազմակերպություններիտնօրեններ զբաղեցնում են նաև ավագանու անդամի պաշտոններ, ինչը ոչ միանշանակ է մեկնաբանվում«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրային ծառայության մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների կարգավորումների շրջանակում:«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելումասին» օրենքի նախագծով առաջարկվում է այդ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 3-րդ մասերումկատարել լրացումներ, որոնք կնախատեսեն բացառություն ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից համայնքիավագանու անդամի պաշտոն զբաղեցնելու համար:
1 2414