«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները:
Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով:
-
Discussed
12.09.2025 - 27.09.2025
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1974
Print