Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ համայնքների մի մասում ներկայումս պետական ոչ առևտրային կազմակերպությունների
տնօրեններ զբաղեցնում են նաև ավագանու անդամի պաշտոններ, ինչը ոչ միանշանակ է մեկնաբանվում
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրային ծառայության մասին»,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների կարգավորումների շրջանակում:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու
մասին» օրենքի նախագծով առաջարկվում է այդ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 3-րդ մասերում
կատարել լրացումներ, որոնք կնախատեսեն բացառություն ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից համայնքի
ավագանու անդամի պաշտոն զբաղեցնելու համար:

  • Discussed

    11.08.2023 - 26.08.2023

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2088

Print

Suggestions

Վաղինակ Հովհաննիսյան

11.08.2023

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի: Նախագծով առաջարկվող փոխոխությունները, որոնք նախատեսվում են օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում, որոնց համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք է ունենալու լինել ավագանու անդամ, վերը նշվածի տրամաբանությամբ տարածվելու է նաև ՀՈԱԿ-ների տնօրենների վրա: Եթե ցանկանում ենք առաջարկվող կարգավորումը տարածել միայն ՊՈԱԿ-ների տնօրենների վրա, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների դեպքում առաջնորդվել ՏԻՄ օրենքի դրույթներով, ապա նոր իրավական հակասություն կամ բախում չստեղծելու նպատակով, առաջարկում ենք <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության <<բացառությամբ>> բառից հետո լրացնել <<15-րդ հոդվածի 3-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<գ>> պարբերության, ինչպես նաև>> բառերը:

See more