Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 07.11.2019 - 22.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնելն է։ Խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից: Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել խնամքի նպաստի չափը։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 25500 դրամ։ Նախագիծն ընդունվելու դեպքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 40 տոկոսով։  
2 6160

Under development

Discussed 07.11.2019 - 24.11.2019

ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ Առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները. Առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
1 4929

Discussed 06.11.2019 - 21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ______________ 2019 թվականի N ______ - Լ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահական համակարգի 2019-2023 թվականների զարգացման կարևորագույն խնդիր է ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակումը և լիարժեք ներդրումը, որի առկայությունը կնպաստի բժշկական ծառայություններ մատուցող հիմնարկների արդյունավետ կառավարման իրականացմանը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, որն էլ իր հերթին կապահովի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը ինչպես նաև կապահովի առողջապահական համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրության իրազեկվածության բարձր մակարդակը: Ներկայումս, ՀՀ առողջապահական համակարգում, գործարկվում է առողջապահական տեղեկատվական՝ ԱՐՄԵԴ առցանց համակարգը, որի ներդրումը իրականացվել է ՀՀ առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման՝ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ ընդունված  հայեցակարգի հիման վրա: ԱՐՄԵԴ համակարգը մշակվել է դեռևս 2014-2015թթ-ին և ներդրվել է 2017 թվականի սեպտեմբերին: Համակարգին միացած է թվով 470 բժշկական հաստատություն, որոնք մատուցում են բժշկական ծառայություններ պետական պատվերի շրջանակներում:
1 7535

Discussed 06.11.2019 - 22.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի, որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի, և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը:
0 7788

Discussed 05.11.2019 - 22.11.2019

«Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքերի և հարկերի ներմուծման հնարավորության սեղծումն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար առանց մաքսատուրքերի հարկերի վճարման նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար:
0 5429

Discussed 05.11.2019 - 21.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագօծ Նախագծի ընդունման արդյունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովում որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ կարող է ըդգրկվել ՀՀ զինվորական կոմիսարը:
0 5967

The draft has been accepted

Discussed 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
0 6430

Discussed 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում,  ինչպես նաև մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթերի սահմանում։
8 11656

Under development

Discussed 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ 2018թ. նոյեմբերի 22-ի ՀՕ-421-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 325-Ն և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշումներով սահմանված ընթացակարգերի պահանջներին համապատասխան` պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:             
0 5523