ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
Դեռևս, 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության
հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Միաժամանակ նշենք, որ համապատասխան ոլորտում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ, որի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես՝ Приказ Минэнерго РФ N1035, Минтранса РФ N412 от 15.11.2018 Oб утверждении норм естественной убыли нефти и нефтепродуктов при перевозке железнодорожным, автомобильным, водным видами транспорта и в смешанном железнодорожно - водном сообщении, Приказ Минэнерго России от 16.04.2018 N 281 Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при хранении, Ղազախստանի Հանրապետության ПСТ РК 46-2015 «Нормы естественной убыли нефти и нефтепродуктов при перевозках, приемке, хранении, отпуске, а также транспортировании по магистральным нефтепродуктопроводам на территории Республики Казахстан», Постановление Министерства торговли Республики Беларусь от 09.12.2011 № 43 Об установлении норм естественной убыли нефти и нефтепродуктов при поставках на экспорт и внутренний рынок, ինչպես նաև Постановление Госснаба СССР от 26.03.1986 N 40 (с изм. от 11.08.2011) Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при приеме, хранении, отпуске и транспортировании (բեռնաբարձման և բեռնաթափման բնական կորստի չափերի հաշվարկման և կորստի չափերի սահմանման համար) փաստաթղթերի հիման վրա: Նշված կորուստները նույնական են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 615-Ն՝ «Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանելու մասին» սահմանված կորուստների հետ։ Նշված կորուստների չափերը որոշակի դժգոհություն են առաջացնում հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության և որոշ տնտեսվարողների շրջանում, ինչը բացառելու համար վերը նշված երկու իրավական ակտերը վերանայելու նպատակով նախատեսվում է փաստացի չափումների արդյունքում սահմանել ցուցանիշների նորմեր։
-
Discussed
12.08.2022 - 31.08.2022
-
Type
Order
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2805
Print