Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 14.04.2023 - 05.05.2023

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։
0 2805

Discussed 08.12.2022 - 26.12.2022

«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի  նպատակն է գործազուրկների զբաղվածության խթանումը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման միջոցով։
7 3093

Under development

Discussed 19.10.2022 - 03.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա: 2022թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 29.05.2022թ. ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները  և  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակի բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը: 2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման  ընթացքում  զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող  ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման  միջոցով:  
0 3589

Discussed 12.09.2022 - 27.09.2022

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
1 9784

Under development

Discussed 17.05.2022 - 01.06.2022

«Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է միջոցառման մեջ ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով՝ փոխհատուցելու աշխատանքի համար անհրաժեշտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցումների համար կատարված ծախսերը, իսկ տեսողական կամ հենաշարժողական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար ուղեկցող ունենալու համար տրամադրել անհատույց դրամական օգնություն մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` նվազագույն ամսական աշխատավարձի չափով և փոխհատուցել տրանսպորտային ծախսերը մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով` առավելագույնը 100 000 դրամի չափով։
8 3346

Discussed 18.03.2022 - 04.04.2022

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը:
0 3858

Discussed 20.12.2021 - 04.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով (էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի բացակայություն և այլն) սահմանված ժամկետներում հայտարարագրեր, հաշվետվություններ չներկայացրած և դրա հետ կապված հարկային պարտավորությունները սահմանաված ժամկետներում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառված հարկային պարտավորություններ համարվող տույժերն ու տուգանքներն աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությամբ։  
0 3788

Under development

Discussed 15.12.2021 - 03.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1939 թվականի դեկտեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
0 3613

Under development

Discussed 08.12.2021 - 23.12.2021

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսել անհրաժեշտ լիազորող նորմեր, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել հետևյալ իրավական ակտերը՝ Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանը, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպեման 2023-2025 թվականների ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը (լիազորորղ նորմի ձևակերպումից բխում է, որ այն ընդունվելու է երեք տարին մեկ պարբերաբար), Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը։
0 4414