Under development Discussed 21.11.2022 - 07.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի փաթեթը մշակվել է մշակվել է սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով: 6 2 0 3099
Discussed 21.11.2022 - 07.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն ուրշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հիմնադրամը հանդիսանալով էներգետիկ ծառայություններ մատուցող, իրականացնում է բացառիկ գործառույթ՝ կնքելով էներգետիկ ծառայութունների մատուցման պայմանագրեր հանրային շենքերի սեփականատերերի (շահառուներ) հետ։ 0 9 4 2964
Discussed 18.11.2022 - 04.12.2022 ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ,ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները 9 1 6 7736
Discussed 18.11.2022 - 03.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բացառել նույնաբովանդակ հարաբերությունների կարգավորումը տարբեր իրավական ակտերով և ապահովել իրավական ակտերի դրույթների միջև համապատասխանությունը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները: 1 4 0 2561
Under development Discussed 18.11.2022 - 08.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 1282 ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 1 4 0 2519
Discussed 18.11.2022 - 05.12.2022 ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Սույն օրենքով կկանոնակարգվի բուծողի իրավունքները, սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն, Հայաստանի Հանրապետություն կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ և կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները, կմեծանան ներդրումները, ինչպես նաև սերմնարտադրության և տնկանյութի արտադրության նպատակով կընդլայնվեն համագործակցության հնարավորություններ: 2 3 12 3212
Discussed 18.11.2022 - 03.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար: Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով: 1 1 2 3429
Under development Discussed 18.11.2022 - 08.12.2022 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՄԻԿՈՆ ՀՄԱՅԱԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Մամիկոն Ղարիբյանին 2022 ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին 1 3 0 2285
Discussed 18.11.2022 - 03.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մատակարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվազեցումներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ - ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմանագրով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպատակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը, - սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում, - մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։ 3 1 0 2781