Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 22.01.2026 - 06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ 6 ամսով կերկարաձգվի պետական օժանդակության համար դիմելու վերջնաժամկետը։ Կանխատեսվում է, որ այդ ընթացքում 10-15 ընկերություններ պարտատոմսի թողարկման համար կստանան պետական աջակցություն։ Արդյունքում կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 2026 թվականի համար՝ 240 մլն դրամի, 2027 թվականի համար՝ 390 մլն դրամի, 2028 թվականի համար՝ 380 մլն դրամի և 2029 թվականի համար 500 մլն դրամի չափով։
Մնաց {days} օր
0 687

Discussed 22.01.2026 - 08.02.2026

Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ «ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայումս տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը կարգավորում են միայն «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը, և առկա չէ տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտ, որը օրենսդրական մակարդակով կկարգավորի քաղաքականության մշակման համար նախատեսվող պահանջները, պետական աջակցության թիրախային ծրագրեր մշակելու և իրականացնելու, ինչպես նաև տոհմային տնտեսություն վարելու օրենսդրական հիմքերը։ Նշված իրավական բացի հետևանքով շատ հաճախ դժվարություններ են ստեղծվում տոհմային անասնաբուծության  ոլորտում Կառավարության լիազորած մարմնի համար՝  իրականացնելու իր լիազորությունները։ Գործող «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքով  չի կարգավորվում  «տոհմային կենդանիների պետական ռեեստր» և «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունները, տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունները ու պարտականությունները, տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները ու  գործունեության սկզբունքները, ինչպես նաև  տոհմային անասնաբուծական տնտեսությունների հաշվառման կազմակերպման իրավական հիմքեը։ Այս իրավական բացերը պրակտիկայում Կառավարության համար ստեղծում են խնդիրներ՝ տոհմային անասնաբուծության ոլորտում թիրախավորված քաղաքականություն մշակելու և վարելու համար, չեն նպաստում տոհմային անասնաբուծության գործունեության զարգացմանը։ Միաժամանակ «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՕ-122-Ն օրենքը ընդունվել է 2005 թվականին, և չի համապատասխանում Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջներին։ Նախագծով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում նախատեսել՝ «տոհմային կենդանիների պետական ռեեստր» և «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների,  տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում,  ինչպես նաև տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձևի և տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմք։  Նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաև կհստակեցվի տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները և գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի  միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր։ Նշված իրավակարագավորումը հնարավորություն կընձեռի ոչ միայն բարձրացնել տոհմային անասնաբուծության գործունեության արդյունավետությունը, այլ նաև ապահովել դրա օրինականությունը:
Մնաց {days} օր
0 589

Discussed 22.01.2026 - 13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 787-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքը դուրսգրելու իմպերատիվ պահանջ, կարգավորել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին գույքի դուրսգրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև շտկել Հրամանում առկա որոշ տեխնիկական խնդիրներ։
Մնաց {days} օր
0 579

Discussed 22.01.2026 - 06.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ Նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը, ինչը հնարավորություն կտա՝ երաշխավորելու նշված ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը։ Այն կերաշխավորի, որպեսզի ծառայողները շարունակաբար զարգացնեն իրենց կոմպետենցիաները՝ դրսևորելով բարեվարք և իրավաչափ վարքագիծ։  
Մնաց {days} օր
0 426

Discussed 22.01.2026 - 07.02.2026

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը, ինչը հնարավորություն կտա երաշխավորելու նշված ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը՝ պատասխանատվության միջոցների կիրառմամբ։
Մնաց {days} օր
0 370

Discussed 21.01.2026 - 05.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ կառավարության N 44 նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականից  և ուժի մեջ մտած՝ 17.12.2025 թվականի ՀՕ-482-Ն օրենքից: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարել բացառապես անկանխիկ եղանակով: Նախագծով նախատեսվում է նաև դիմում չներկայացրած անձանց համար 2026 թվականի ապրիլի 1-ից ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարումները շարունակել անկանխիկ եղանակով: 2026 թվականի ապրիլ ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով ստացող ընտանիքների համար բանկի ընտրությունը կիրականացվի ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով:
Մնաց {days} օր
2 544

Discussed 21.01.2026 - 05.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշում Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն և Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշումների (այսուհետ՝ որոշումներ) ուժի մեջ մտնելու ժամկետները վերանայել և ագլոմերացիայի (ք․ Երևան) համար ավելի շուտ ուժի մեջ մտնելու ժամկետներ սահմանել։ Ինչպես նաև Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման հավելվածով սահմանված աղյուսակի «Ազոտի երկօքսիդ», «Ածխածնի օքսիդ», «Անհիդրիդ ծծմբային», «Կախված մասնիկներ PM2.5», «Կախված մասնիկներ PM10 » աղտոտող (վնասակար) նյութերի 4-րդ սյունակի «միջին օրական» ցուցանիշները՝ «0.04», «3», «0.05», «0.035», «0.06» թվերը  փոխարինել «-» կետադրական նշանով։
Մնաց {days} օր
0 688

Discussed 21.01.2026 - 05.02.2026

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը: Նախագծով առաջարկվում է ծառայության առանձնահատկություններով պայ­մա­նա­­վոր­­­ված հավելումները համապատասխանեցնել ծառայողական խնդրի կարևորու­թյանն ու ծանրաբեռնվածությանը:
Մնաց {days} օր
0 1051

Discussed 20.01.2026 - 06.02.2026

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ: Մեր օրերում ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։
Մնաց {days} օր
0 628
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: