Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայումս տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը կարգավորում են միայն «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը, և առկա չէ տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտ, որը օրենսդրական մակարդակով կկարգավորի քաղաքականության մշակման համար նախատեսվող պահանջները, պետական աջակցության թիրախային ծրագրեր մշակելու և իրականացնելու, ինչպես նաև տոհմային տնտեսություն վարելու օրենսդրական հիմքերը։ Նշված իրավական բացի հետևանքով շատ հաճախ դժվարություններ են ստեղծվում տոհմային անասնաբուծության  ոլորտում Կառավարության լիազորած մարմնի համար՝  իրականացնելու իր լիազորությունները։

Գործող «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքով  չի կարգավորվում  «տոհմային կենդանիների պետական ռեեստր» և «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունները, տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունները ու պարտականությունները, տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները ու  գործունեության սկզբունքները, ինչպես նաև  տոհմային անասնաբուծական տնտեսությունների հաշվառման կազմակերպման իրավական հիմքեը։ Այս իրավական բացերը պրակտիկայում Կառավարության համար ստեղծում են խնդիրներ՝ տոհմային անասնաբուծության ոլորտում թիրախավորված քաղաքականություն մշակելու և վարելու համար, չեն նպաստում տոհմային անասնաբուծության գործունեության զարգացմանը։

Միաժամանակ «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՕ-122-Ն օրենքը ընդունվել է 2005 թվականին, և չի համապատասխանում Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջներին։

Նախագծով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում նախատեսել՝ «տոհմային կենդանիների պետական ռեեստր» և «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների,  տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում,  ինչպես նաև տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձևի և տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմք։ 

Նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաև կհստակեցվի տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները և գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի  միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր։

Նշված իրավակարագավորումը հնարավորություն կընձեռի ոչ միայն բարձրացնել տոհմային անասնաբուծության գործունեության արդյունավետությունը, այլ նաև ապահովել դրա օրինականությունը:

  • Duration

    22.01.2026 08.02.2026
  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 76

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: