ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի ընդունումը բխում է 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ կառավարության N 44 նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականից և ուժի մեջ մտած՝ 17.12.2025 թվականի ՀՕ-482-Ն օրենքից:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարել բացառապես անկանխիկ եղանակով:
Նախագծով նախատեսվում է նաև դիմում չներկայացրած անձանց համար 2026 թվականի ապրիլի 1-ից ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարումները շարունակել անկանխիկ եղանակով: 2026 թվականի ապրիլ ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով ստացող ընտանիքների համար բանկի ընտրությունը կիրականացվի ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով:
-
Duration
21.01.2026 05.02.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 70
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.