ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2026 թվականի N _________ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդև 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
1) N 3 հավելվածի N 4 ձևի 8-րդ և 54-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած․
2) N 8 հավելվածի՝
ա․ 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19․ Նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին՝ անկանխիկ եղանակով՝ համաձայն սույն որոշման N 8.1-ին հավելվածի։».
բ․19.1-ին, 19․3-րդ, 19․4-րդ, 20-րդ, 47-րդ, 48-րդ, 53-րդ, 54-րդ, 56-րդ, 60-րդ, 60․1-ին, 60․2-րդ կետերը և 9-րդ, 10-րդ և 12-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած․
գ․ 50-րդ կետից հանել «(կանխիկ և անկանխիկ)» բառերը․
դ․ 50-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների նշումների հիման վրա փոփոխված վճարման ցուցակները փոխանցում է Ծառայությանը:»․
3) N 8․1 հավելվածի՝
ա․ 1-ին կետից հանել «՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերը․
բ․ 4-րդ կետի «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․
2) N 1 հավելվածի՝
ա. 54-րդ կետի 7-րդ ենթակետից հանել ««ՀայՓոստ» ՓԲԸ և» բառերը․
բ․ N 1 ձևի 14-րդ կետից հանել «վճարման եղանակի,» բառերը․
3) N 4 հավելվածի՝
ա․ 24-րդ կետից հանել «կամ կանխիկ» և «՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերը․
բ․ 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ, 36-41-րդ կետերը և 12-14-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած․
գ․ 1-ին, 4-րդ և 6-րդ ձևերից հանել «կանխիկ/անկանխիկ», «Վճարման եղանակը» և «փոստային բաժանմունքի համարը» բառերը։
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշումը։
4․ Սահմանել, որ եթե մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը չի ներկայացվել Որոշումների հիման վրա կանխիկ վճարվող նպաստները կամ հրատապ օգնությունը անկանխիկ եղանակով վճարելու դիմում, ապա անկանխիկ եղանակով նպաստի վճարումը շարունակելու, իսկ հրատապ օգնությունը վճարելու համար բանկի ընտրությունը կատարում է ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։
-
Duration
21.01.2026 05.02.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 101
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.