Discussed 13.10.2022 - 28.10.2022 ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում ծավալված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, ինչի համար դեռևս 2000 թվականին մշակված նորմերի դրույթներն այլևս արդիական չէ, չի բխում միջազգային, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներից: 6 1 0 5325
Under development Discussed 25.09.2020 - 10.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորանքի տարր հանդիսացող պարսպող հարմարանքների՝ մետաղական արգելափակոցների պահպանման աշխատանքները ներառել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող սպասարկող կազմակերպությունների ծավալներում, ինչպես նաև սահմանել սպասարկման աշխատանքների վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգին փոխանցելու պահանջ: 1 0 0 5689