Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և վերոնշյալ որոշումները համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:

  • Discussed

    07.11.2022 - 25.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2828

Print

Suggestions

Արա Սաղումյան

08.11.2022

Որոշման նախագծով առաջարկված 10-րդ կետի1-ին ենթակետում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ» բառակապակցությունից հետո ավելացնել «Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին» եվրոպական համաձայնագիր» բառակապակցությունը, որը ՀՀ համար ուժի մեջ է մտել 07.09.2006թվականին: Ի դեպ, նշված Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները: Առաջին հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը, որը բաղկացած է հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղղվածություն ունեցող A կարգի հիմնական ճանապարհների ցանցային համակարգից, ներառյալ` A կարգի միջանկյալ և B կարգի ճյուղավոր, շղթայական և կապող ճանապարհները, սահմանվում են նշված ճանապարհների համարները և թվերի նշանակությունը: Երկրորդ հավելվածով սահմանվում են միջազգային նշանակություն ունեցող առկա ճանապարհների վերանորոգման և նոր ճանապարհների կառուցման տեխնիկական պայմանները, ճանապարհային նշանների օգտագործման և ճանապարհների գծանշման կարգերը: Երրորդ հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհների նույնացման և նշման համար օգտագործվող նշանների ձևը:

Vahagn Sahakyan

08.11.2022

Առաջարկում եմ վերանսյել ը կետով նախատեսված փոփոխությունը, քանի որ մոտ ապագայում վերգետնյա ամբողջ տրանսպորտը կարող է դառնալ էլեկտրական, իսկ տրամվայն ու տրոլեյբուսը պետք է տարանջատել մնացածից։

See more