Արա Սաղումյան
08.11.2022
Որոշման նախագծով առաջարկված 10-րդ կետի1-ին ենթակետում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ» բառակապակցությունից հետո ավելացնել «Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին» եվրոպական համաձայնագիր» բառակապակցությունը, որը ՀՀ համար ուժի մեջ է մտել 07.09.2006թվականին: Ի դեպ, նշված Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները: Առաջին հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը, որը բաղկացած է հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղղվածություն ունեցող A կարգի հիմնական ճանապարհների ցանցային համակարգից, ներառյալ` A կարգի միջանկյալ և B կարգի ճյուղավոր, շղթայական և կապող ճանապարհները, սահմանվում են նշված ճանապարհների համարները և թվերի նշանակությունը: Երկրորդ հավելվածով սահմանվում են միջազգային նշանակություն ունեցող առկա ճանապարհների վերանորոգման և նոր ճանապարհների կառուցման տեխնիկական պայմանները, ճանապարհային նշանների օգտագործման և ճանապարհների գծանշման կարգերը: Երրորդ հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհների նույնացման և նշման համար օգտագործվող նշանների ձևը: