Discussed 25.07.2024 - 10.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2023 թվականի հուլիսի 27-ի N1276-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով օգտագործման, ինչպես նաև ձկան և խեցգետնի արդյունագործական որսի պայմանագրերի կնքման և տրամադրման գործընթացներն իրականացնել «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» համակարգի միջոցով։ 0 4 0 1089
Under development Discussed 01.07.2024 - 21.07.2024 «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» Նախագծի մշակումն ուղղված է Հարկային օրենսգրքով սահմանված կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերի, ինչպես նաև կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի հետ կապված այլ կարգավորումների վերանայմանը։ 3 28 0 2459
Discussed 26.09.2023 - 11.10.2023 «Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված ձևաչափի։ Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն, կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ), կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը, կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն, պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը), ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր), ուսումնասիրության ժամկետներ, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը, ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։ ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը: 5 1 1 2474
Discussed 04.08.2023 - 25.08.2023 «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ: 2 0 0 2380
Discussed 26.04.2023 - 18.05.2023 «Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ «Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուների, դրանց քանակական և որակական փոփոխությունները բացահայտման պահանջով: Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի պահանջից: Սույն նախագծի մշակման արդյունքում կկանոնակարգվեն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման գործընթացը, ինչպես նաև առավել կանոնակարգված և վերահսկելի կլինի կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը, տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը: 2 5 0 2665
Discussed 08.02.2023 - 25.02.2023 «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը բացառելու համար: 3 5 1 3012
Discussed 06.09.2022 - 08.05.2023 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման թույլտվության տրամադրման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կենսաթոշակային տարիքի անձինք՝ սիրողական ձկնորսության դեպքում ազատվում են բնօգտագործման վճար վճարելու պարտավորությունից։ Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ 2 1 1 3417
Discussed 25.08.2022 - 15.09.2022 «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով։ Ներկայումս ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» N 831-Ն, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 27-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» N 832-Ն, ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն, ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» N 1059-Ա որոշումները գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։ «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից: 4 3 0 3347
Located in RA National Assembly Discussed 09.03.2020 - 25.06.2020 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։ Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով: Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետևաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին։ Սահմանվել է դրույթ համաձայն որի արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում։ Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ: ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը։ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունով և լրացումով պայմանավորված կարգավորումների նպատակը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան դրույթների ամրագրումն է, մասնավորապես՝ կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքի ամրագրումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի և հաշմանդամ մարդկանց համար սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն տալն է և դրա անվճար դարձնելը՝ նպատակ հետապնդելով հեշտացնել այդ տարիքային և խոցելի խմբի մարդկանց համար գործընթացը և լուծել նրանց համար որոշակի սոցիալական խնդիրներ։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հքանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաև Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար: 2 6 6 10846