«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ
-
2 - Agree
-
5 - Disagree
«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուների, դրանց քանակական և որակական փոփոխությունները բացահայտման պահանջով:
Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի պահանջից:
Սույն նախագծի մշակման արդյունքում կկանոնակարգվեն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման գործընթացը, ինչպես նաև առավել կանոնակարգված և վերահսկելի կլինի կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը, տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
-
Discussed
26.04.2023 - 18.05.2023
-
Type
Order
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2654
Print