«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
3 - Disagree
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով։
Ներկայումս ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» N 831-Ն, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 27-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» N 832-Ն, ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն, ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» N 1059-Ա որոշումները գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից:
-
Discussed
25.08.2022 - 15.09.2022
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 3357
Print