Ministry of High-Tech Industry

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 10.03.2023 - 25.03.2023

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:   Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․ Վերանայվել է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկման համար ստանդարտների ընդունման և գործողության մեջ դնելու կարգը: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Ավելացվել է նոր պահանջ՝ ցանցային օպերատորի գործունեության դիմումի ներկայացմանը, առաջարկելով դիմումին կցել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականացվելու է սեփական ցանցով: Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես՝ հեղինակազորման և լիցենզիայի դադարեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով Հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող հեռահաղորդակցության սուբյեկտների գործունեության համար: Օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորինս կհստակեցվեն  և կկարգավորվեն նշված գործընթացները: 
0 2890

Discussed 08.03.2023 - 23.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել հանրային իշխանության մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նոր նորմաներ:  
0 2630

Discussed 08.03.2023 - 23.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» թիվ 1536-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով: Անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» թիվ 1536-Ն որոշումը և ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ճանապարհով սահմանել, որ՝ այն պետական մարմինները, որոնք ունեն կապի ծառայությունների գծով ծախսերի ծրագրավորման և իրականացման գործառույթային առանձնահատկություններ, ապա լիազորել այդպիսի պետական մարմինների ղեկավարներին իրենց ներքին իրավական ակտերով սահմանելու նշված ծառայությունների գծով նորմաները՝ ղեկավարվելով վերը նշված որոշմամբ հաստատված կապի ծառայությունների սահմանաչափերով: հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում փոստային կապի ծառայության համար ծախսի ծրագրավորման համար հիմք ընդունել բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացվող հաշվարկ-հիմնավորումները, ինչպես նաև նշված ծառայության գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» թիվ 1536-Ն որոշումը, որն այլևս արդիական չէ:
0 2539

Discussed 03.03.2023 - 19.03.2023

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կանոնակարգվելու է քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրատեսակների  արտադրության կազմակերպման կարգը:
0 2452

Discussed 14.02.2023 - 07.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ըն­դուն­­ված` ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-245-Ն օրենքի  կիրար­­կումն ապա­­­­հովելու նպատակով:
0 2952

Discussed 06.02.2023 - 27.02.2023

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2048-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2439

Discussed 02.02.2023 - 23.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին
0 2629

Discussed 12.12.2022 - 29.12.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման համար նախատեսված  հաճախականությունների շերտերի ցանկից 2300-2400 ՄՀց հաճախականային շերտը ազատականացնել՝ Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում շարժական կապի ցանցերի նոր սերնդի տեխնոլոգիաներով  զարգացման, արդիականացման և առևտրային նպատակներով օգտագործման համար:
0 2758

Discussed 18.11.2022 - 03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4 3981