ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ
-
2 - Agree
-
1 - Disagree
2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքում, որոշվել է.
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ 150.450/155.450 ՄՀց, 150.825/155.825 ՄՀց, 150.950/155.950 ՄՀց, 151.525/156.525 ՄՀց, 152.100/157.100 ՄՀց, 152.175/157.175 ՄՀց, 152.350/157.350 ՄՀց, 152.475/157.475 ՄՀց, 152.625/157.625 ՄՀց, 153.150/158.150 ՄՀց, 153.525/158.525 ՄՀց, 155.025/160.025 ՄՀց, 155.775/160.775 ՄՀց, 156.200/161.200 ՄՀց, 156.725/161.725 ՄՀց, 161.550/166.550 ՄՀց և 161.875/166.875 ՄՀց ռադիոհաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:
- ՀՀ տարածքում «Amazon's Project Kuiper» ընկերության կողմից լայնաշերտ արբանյակային հաղորդակցական ծառայություններ մատուցելու համար 17,3-20,2 ԳՀց և 27,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունները տրամադրել երկրորդային հիմունքներով, որը կապահովի առաջնային հիմունքներով ռադիոհաճախականությունների շերտեր օգտագործողների խանգարումներից պաշտպանվածությունը:
Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
-
Discussed
21.01.2025 - 05.02.2025
-
Type
Order Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 510
Print