Ministry of Healthcare

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 19.02.2024 - 05.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է ստեղծել հավասար պայմաններ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող բոլոր բուժաշխատողների համար` հիմք ընդունելով նոր տեխնոլոգիաների և ստանդարտների ներդրումը, վերանայել ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկը` հիմք ընդունելով նաև աշխատակցի փաստացի ներգրավվածությունը նմանատիպ աշխատանքներում, ինչպես նաև նպաստել աշխատավայրում անվտանգ միջավայրի ձևավորմանը: Որոշման ընդունման արդյունքում, ներկայում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային ժամանակակից միտումներին։
0 2128

Discussed 12.02.2024 - 27.02.2024

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:
0 1946

Discussed 08.02.2024 - 23.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրենց տրված լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակում գործունեություն են իրականացնում նաև արտահիվանդանոցային պայմաններում` բացառությամբ տնային կանչերի:
0 2286

Discussed 06.02.2024 - 21.02.2024

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անուղղակիորեն նպաստել ծնելիության բարձրացմանը` բնակչության վերարտադրողական առողջության և հղիության ելքերի բարելավման, պերինատալ (շուրջծննդյան) կորուստների նվազեցման  և անպտղության բուժման միջոցով, հաշվի առնելով նաև նախորդ`  Կառավարության  2020 թվականի   մարտի 5-ի  N 258  - Լ որոշմամբ հաստատված`  առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների իրականացման դրական արդյունքները:
1 2167

Discussed 05.01.2024 - 20.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ 2481 ազատազրկված շահառուներ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով կստանան ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա անվճար դեղեր: 2024 թվականի ընթացքում նախատեսվում է տրամադրել շուրջ 39 մլն. ՀՀ դրամ արժողությամբ դեղեր:
0 2306

Discussed 25.12.2023 - 09.01.2024

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման ներդրումը հնարավոր կդառնա Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով միատեսակ փաթեթավորմանը վերաբերող իրավական կարգավորումներ սահմանելուց հետո։
3 2766

Discussed 22.12.2023 - 06.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 284 որոշումը, որով սահմանված է մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
0 2128

Discussed 11.12.2023 - 26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մաին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի ընդունումով՝ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված ցանկի փոխարեն, որը ուժը կորցրած է ճանաչվել։ Հաստատված նոր ցանկով որոշ ծառայություններ դուրս են եկել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկից, մասնավորապես՝ «Արթրոսկոպիկ վիրահատություններ» և «Շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով» ծառայությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշումների մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել հրամանից բխող փոփոխություններ՝ ներառված որոշ ծառայությունների մասով դրանք կոնկրետացնել և տալ բացվածքներ։
0 2423