Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման պայմանները և պահանջները:
Բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պահանջները` որը իր մեջ ներառելու է շտապ օգնության կայան/ենթակայանի և մասնագիտացված բրիգադների գործունեությունը: Այս սահմանումը կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ նոր հավելված լրացնելու միջոցով: Հայաստանի Հանրապետությունում դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստելու ծառայության ներդրման նպատակով ներկայում իրականացվում են աշխատանքներ եղջերաթաղանթի փոխպատվաստման ծառայության մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես. ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա են անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները` եղջերաթաղանթի դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործարկման համար: Նաև, Առողջապահության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N 4186-Լ հրամանով հաստատվել են փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթը վերցնելու, փոխպատվաստման նպատակով վերցված եղջերաթաղանթի աչքի հյուսվածքների բանկում պահպանման և մշակման, եղջերաթաղանթի փոխպատվաստման/տեղադրման կլինիկական ուղեցույցները (https://www.moh.am/uploads/-4186.pdf), ինչպես նաև առկա են դիակային դոնորներից եղջերաթաղանթը վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբերը և գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները:

Միաժամանակ, դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթը վերցնելուց հետո, այն մշակվում, հետազոտվում և պահպանվում է «Աչքի հյուսվածքների բանկ»-ում, որի գործունեության համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան կառուցվածքային և տեխնիկական հագեցվածության պահանջները ու պայմանները:

  • Discussed

    16.06.2025 - 01.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1388

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: