Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1636-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցմամբ (նախկինում կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ արդարադատության նախարարությունն էր):
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշումն շարադրվել է նոր խմբագրությամբ, այդ թվում` դրա հավելվածի 10-րդ գլուխն (միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի մասով` քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնության շրջանակում) ամբողջությամբ վերանայվել է` հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-5-րդ մասերը, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ մասերը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասի, 162-րդ հոդվածը և ՀՀ քրեական դատավարության վերաբերելի կարգավորումները:
-
Discussed
27.06.2025 - 12.07.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1797
Print