Ministry of Territorial Administration and Infrastructure

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 13.07.2022 - 29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգը։
3 2533

Discussed 13.07.2022 - 29.07.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում բարեփոխումների իրականացում՝ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու նպատակով։ Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի կազմակերպման նոր լուծումների սահմանում։
2 2585

Discussed 13.07.2022 - 29.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևերը հաստատելու մասին» N 1998-Ն որոշման մեջ փոփոխություն
0 2445

Discussed 04.07.2022 - 19.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները՝ կապված գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման հետ:
0 2136

Discussed 04.07.2022 - 19.07.2022

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով սահմանվում են hամայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Ծրագիր) կամ Ծրագրի փոփոխությունների նախագիծը տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:
0 2560

Discussed 29.06.2022 - 14.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին և ջրային օրենսգրքերում փոփոխությունների ընդունման արդյունքում կնախատեսվի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի պաշարների (վերա)գնահատման հաշվետվությունների ընդերքաբանական փորձաքննություն, որը առաջարկվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ, 6.7-րդ մասերում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում փոփոխություններ կատարելու միջոցով:
0 2578

The project has not been accepted

Discussed 22.06.2022 - 10.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի  շրջանակներում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի կառուցման համար անհրաժեշտ նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը։  
0 2601

Discussed 13.06.2022 - 29.06.2022

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է որպես հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպք, ի թիվս նյութական պահպանության պահանջի, ամրագրել նաև հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալման ապահովման անհրաժեշտությունը և պատշաճ խնամքի կազմակերպումը:
0 3040