Add to favourites

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 260-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում վերակազմակերպելու գործընթացն արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետին վերապահել «Անիպեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը հաստատելու լիազորություն։

  • Discussed

    27.08.2024 - 11.09.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 686

Print