Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ            

   ՆԱԽԱ­ՏԵՍ­ՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱ­­­ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱ­ԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրա­պետության կառա­վարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման 18-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

      Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր,

      Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված                          542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ. ՀՀ դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:

      ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460.0 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

       Նշված գումարից 1,882.0 հազ. դրամը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ առանձնացվել է ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) նախկին սեփականատերերին վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման՝ պայմանագրերի նոտարական վավերացման համար:

     Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում ամրագրել մնացած 458,118.0 հազ. դրամի հաշվին իրականացվելիք միջոցառումները:   

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

       Որոշման նախագծի նպատակը՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով                ծրագրի իրականացման համար հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին ծրագրի շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերի ամրագրումն է:

      Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցներից 452,604.3 հազ. դրամն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

    Ընդ որում, նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարված ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

    Նախագծով կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:

    Հստակեցված են նաև՝

·         ֆինանսական աջակցության հաշվարկման մեխանիզմները (բնակելի տան կառուցապատման մակերեսի (ընդհանուր մակերես*1.25), կատարման ենթակա աշխատանքների ծավալի (տոկոսային արտահայտությամբ) և «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն կառուցապատման 1 քառ. մետրի արժեքի (167,400.0 դրամ) բազմապատիկ),

·         պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերի և դրանցից բխող գույքային իրավունքների գրանցման վճարների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը: Մասնավորապես, 1 ընտանիքի հաշվով այդ ծախսերը կազմում են 40.0 հազ. դրամ, որից՝

   - 15.0 հազ. դրամը նախատեսվում է տրամադրել ի հավելումն կիսակառուցի շինարարական աշխատանքների համար հաշվարկված գումարի (որից՝ 1.0 հազ. դրամը՝ աջակցության տրամադրման պայմանագրի նոտարական վավերացման համար նոտարի կողմից մատուցված ծառայության, 13.0 հազ. դրամը՝ արդեն կառուցված բնակելի տան չափագրման աշխատանքների, իսկ 1.0 հազ. դրամը՝ բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի համար),

 

 - 25.0 հազ. դրամ պետական գրանցման վճարը նախատեսվում է կատարել ծրագրի շրջանանակներում նախորդ տարիներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին փոխանցված միջոցների հաշվին:

 

Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել 2018 թվականի ապրիլի 27-ի N01/13/2069-18 և մայիսի 2-ի N01/13/2088-18 գրություններով և դրանով նախատեսված էր ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը տրամադրել միանվագ ուղղակի ֆինանսական աջակցություն՝ իրենց կիսակառույց բնակելի  տների շինարարական աշխատանքների ավարտման նպատակով:

     Նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի նիստում և քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունների  հիման վրա այն լրամշակվել է: Մասնավորապես, նախագծով նախատեսվել է ֆինանսական աջակցության տրամադրումը դիտարկել փուլային վճարման եղանակով (կանխավճար և մնացորդի վճարում):

  Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս տարբերակով ֆինանսական աջակցության տրամադրումը կընգրկի 2018-2019 թվականները, նախագծով նախատեսվել է թույլատրել ՀՀ Լոռու մարզպետարանի անվամբ բացել արտաբյուջետային հաշիվ, որին կփոխանցվեն 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված գումարները, ինչը հնարավորություն կտա ապահովել ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի բնականոն իրականացումը:

 

  ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված մնացած 5,513.7 դրամը նախատեսված է մինչև տարեվերջ օգտագործել ծրագրի շրջանակներում ծագած այլ խնդիրների կարգավորմանը:

       Մասնավորապես, ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցված թվով 31 բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն առկա են շինարարական թերություններ, որի պատճառով այդ գույքերը դեռևս գրանցված չեն կառուցապատողի անվամբ:

       Թերությունները վերացնելուց և բնակելի տների նկատմամբ կառուցապատողի սեփականության իրավունքը գրանցելուց հետո այդ բնակելի տները պետք է օտարվեն Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Լոռու մարզպետարանի:

      ՀՀ Լոռու մարզպետարանն այդ բնակելի տների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո դրանք պետք է հանձնի ծրագրի շահառուներին՝ նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր:

      Նշված առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերցաման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների գրանցման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցերը նախատեսվում է  կարգավորել ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

 

    Այդ պարագայում, ծրագրի իրականացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների մնացորդային չօգտագործված միջոցների չափը վարջնականապես կճշտվի և դրանք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու հետ կապված հարցերը կկարգավորվեն այդ որոշման շրջանակներում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից և լրամշակվել է                ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի նիստում հնչեցված առաջարկությունների հիման վրա:                                

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շարունակական իրականացումն, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը:

 

  • Discussed

    06.07.2018 - 26.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8591

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

19.07.2018

Հաշվի առնելով, որ նախագծի «Հիմնավորում» բաժնի 4-րդ կետի «Հստակեցված են նաև» հատվածում ներկայացվում են. «ֆինանսական աջակցության հաշվարկման մեխանիզմները (բնակելի տան կառուցապատման մակերեսի (ընդհանուր մակերես*1.25), կատարման ենթակա աշխատանքների ծավալի (տոկոսային արտահայտությամբ) և «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն կառուցապատման 1 քառ. մետրի արժեքի (167,400.0 դրամ) բազմապատիկ),» «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ- ն առաջարկում է. 1. Պետական միջոցների օպտիմալ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերը կանխելու նպատակով թվով 44 կիսակառույց բնակելի տներից յուրաքանչյուրի կառուցապատման մակերեսը հաշվել (խուսափելով պատահական 1.25 գործակցից) հիմք ընդունելով դրանց նախագծային փաստաթղթերը կամ փաստացի չափագրությունները, որի հիման վրա կատարվել են հաշվարկներ: 2. Մասնագետների (կոմիտե, մարզպետարան, համայնքապետարան) միջոցով յուրաքանչյուր կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքների շարունակման համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվարկել՝ հիմք ընդունելով ուղղակի ծախսերը, որոնք են նախատեսվող շինարարական նյութերի և աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Ինչպես նաև առաջարկում ենք «Հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե հատկապես ինչու՞ այս փուլում ընտրվեց ծրագրում ներառված Լոռու մարզի բնակավայրերի շահառուների կարիքների բավարարումը:

See more