,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
19.07.2018
Հաշվի առնելով, որ նախագծի «Հիմնավորում» բաժնի 4-րդ կետի «Հստակեցված են նաև» հատվածում ներկայացվում են. «ֆինանսական աջակցության հաշվարկման մեխանիզմները (բնակելի տան կառուցապատման մակերեսի (ընդհանուր մակերես*1.25), կատարման ենթակա աշխատանքների ծավալի (տոկոսային արտահայտությամբ) և «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն կառուցապատման 1 քառ. մետրի արժեքի (167,400.0 դրամ) բազմապատիկ),» «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ- ն առաջարկում է. 1. Պետական միջոցների օպտիմալ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերը կանխելու նպատակով թվով 44 կիսակառույց բնակելի տներից յուրաքանչյուրի կառուցապատման մակերեսը հաշվել (խուսափելով պատահական 1.25 գործակցից) հիմք ընդունելով դրանց նախագծային փաստաթղթերը կամ փաստացի չափագրությունները, որի հիման վրա կատարվել են հաշվարկներ: 2. Մասնագետների (կոմիտե, մարզպետարան, համայնքապետարան) միջոցով յուրաքանչյուր կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքների շարունակման համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվարկել՝ հիմք ընդունելով ուղղակի ծախսերը, որոնք են նախատեսվող շինարարական նյութերի և աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Ինչպես նաև առաջարկում ենք «Հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե հատկապես ինչու՞ այս փուլում ընտրվեց ծրագրում ներառված Լոռու մարզի բնակավայրերի շահառուների կարիքների բավարարումը: